Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) հասարակական կարծիքի նոր հետազոտությունը, որն անցկացվել է 2023թ․-ի հունվար-մարտ ամիներին, խոսքի ազատության և մեդիայի անկախության և սպառման թեմայով հարցեր է ներառում։
Միջազգային Հանրապետական Ինստիտուտն այս հետազոտությունն անցկացնում է 2018թ․-ից և կան հարցեր, որոնց պատասխանները առկա են նաև նախորդ տարիների համար։ Օրինակ, «Ի՞նչ եք կարծում՝ խոսքի ազատությ ու ն ը ո՞ր ուղղությամբ է զարգացել վերջին 6 ամիսների ընթացքում» հարցի պատասխանը հասանելի է 2018թ․ օգոստոս և հոկտեմբեր, ինչպես նաև 2019թ․մայիս և հոկտեմբեր ամիսների համար։
Եթե 2019թ․ հոկտեմբերին հարցվածների 80%-ն էր պատասխանել, որ խոսքի ազատությունը Հայաստանում բարելավել է, ապա 2023-ին այդ թիվը նվազել է և կազմում է 56%։
Հարցման մասնակիցների կարծիքով լրատվամիջոցների անկախությունը ևս Հայաստանում նահանջ է ապրել։ «Ի՞նչ եք կարծում՝ լրատվամիջոցների անկախությունը ո՞ր ուղղությամբ է զարգացել վերջին 6 ամիսների ընթացքում» հարցին պատասխանողների 22%-ն ընտրել է «հետընթաց է ապրել» պատասխանը։ 2019-ի հոկտեմբերին հարցվածների միայն 3%-ն էր ընտրել այդ պատասխանը։ Ընդ որում, նվազել է հարցման մասնակցածների թիվը, որոնք մտածում են, թե լրատվամիջոցների անկախությունը բարելավել է։ 2019-ին հարցվածների 75% էր լրատվամիջոցների անկախության բարելավում տեսնում, 2023-ին՝ 41%-ը։
Հարցմանը մասնակցածների 43%-ը կարծում է, որ լրատվամիջոցները ազատ չեն տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտելու հարցում, քանի որ կողմնակալ են, 28%-ի կարծիքով իշխանությունը ճնշում է լրատվամիջոցներին։ 5%-ը մտածում է, որ լրատվամիջոցները կոռումպացված են։
Մեդիայի սպառման վերաբերյալ հարցման հատվածը քաղաքական տեղեկատվության ստացման մասին է։ Հանրային հեռուստատեսությունը այս տեսակետից առաջատար է։ Երկրորդը` Արմենիա հեռուստաընկերությունն է, երրորդը՝ Շանթը, չորրորդը՝ Ազատություն ռադիոկայանը։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: