Ընդունելություն․ Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի 2-րդ և 3-րդ հոսքի դասընթացներ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի նոր հոսքի դասընթացների մասին։ Դրանք ադապտացված են ըստ մասնագիտական կարողությունների։

Երկու հոսքի զուգահեռ դասընթացներում պրոֆեսիոնալ լրագրողները հնարավորություն կունենան սովորելու փաստերի ստուգումն առավել խորացված մակարդակով, իսկ ուսանող-լրագրողներին հնարավորություն կընձեռվի ավելի վարժ տիրապետել փաստերի ստուգման մեջ կիրառվող բազային գործիքներին։

Յուրաքանչյուր խումբ մասնակցելու է երկօրյա աշխատաժողովի Աղվերանում, որը կվարի «Մալդիտա» իսպանական փաստերի ստուգման մեդիա կազմակերպության առաջատար մասնագետը։ Կապահովվի համաժամանակյա հայերեն թարգմանություն։

Ե՞րբ է տեղի ունենալու աքսելերատորի կուրսը․

  • Ուսանող-լրագրողների համար ապրիլի 5-7-ը (մեկնումը քաղաքից 11։00-ին, ժամանումը՝ 19։30),
  • Պրոֆեսիոնալ լրագրողների համար ապրիլի 7-9-ը (մեկնումը քաղաքից 11։00-ին, ժամանումը՝ 21։30)։

Մասնակիցների կացության, ճանապարհածախսի հարցերը հոգում են կազմակերպիչները։

Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ մարտի 30-ը, ժամը 23։59-ը։

Մանրամասներն ու մասնակցության հայտը՝  ՀԼԱ կայքում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *