ՄՆԿ-ն փնտրում է մեդիա փորձագետ

* Թափուր հաստիքը լրացվել է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է մեդիա փորձագետ, որը կհամակարգի տեղացի ու միջազգային խորհրդատուների, մենթորների ու փորձագետների խմբի և մեդիա գործընկերների՝ խմբագրությունների զարգացմանն ուղղված աշխատանքը։ Մեդիա փորձագետը կաշխատի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ։

Պարտականություններ  

  • Համագործակցել ծրագրի թիմի և գործընկերների հետ՝ դրամաշնորհային նախագծերի ու տեխնիկական աջակցության շրջանակում որակյալ լրատվամիջոցներ և բովանդակություն ստեղծողներ ընտրելու համար, 
  • Իրականացնել շահառուների գնահատում՝ նախանշելու նրանց կարիքները և դրանք արձագանքելու համար մշակելու ծրագրեր, ապահովել շահառուների կողմից այդ ծրագրերի պատշաճ իրականացումը, 
  • Հանդես գալ որպես մենթոր, թրեյներ և խորհրդատու լրատվամիջոցների համար՝ որակյալ ու կոնվերգենտ մուլտիմեդիա բովանդակություն պատրաստելու ընթացքում, 
  • Գործընկերների և ՄՆԿ-ի Ուսումնական ծրագրերի ղեկավարի հետ համագործակցելով՝ ընտրել տեղական ու միջազգային փորձագետներ, որոնք կներգրավվեն դասընթացների, խորհրդատվական և այլ ուսումնական նախագծերում, համակարգել այդ նախագծերի մշակումը, 
  • Աջակցել դասընթացավարներին ու փորձագետներին՝ շահառուներին տրամադրվող աջակցության որակն ապահովելու համար, 
  • Պարբերաբար կապի մեջ լինել լրատվամիջոցների և բովանդակություն ստեղծողների հետ՝ նախանշելու պոտենցյալ շահառուներ և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու ծրագրի շահառուների հետ, 
  • Տեղյակ լինել տեխնոլոգիաների վերջին զարգացումների մասին, վերլուծել մեդիա դաշտի տենդենցները, անցկացնել տեղեկատվական սեսիաներ ծրագրի թիմի և շահառուների համար, 
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել հաշվետվությունների մշակմանը, մոնիտորինգի ու գնահատման համար պահանջվող տվյալների հավաքագրմանը և ադմինիստրատիվ աշխատանքներին, 
  • Կատարել աշխատանքից բխող այլ հանձնարարություններ։  

Պահանջվող որակավորումները

  • Մեդիա ոլորտում առնվազն 5 տարվա փորձ՝ խմբագրության զարգացման, նյուսրումի կառավարման և տեխնիկական աջակցության բնագավառներում, 
  • Համալսարանական կրթություն կամ համապատասխան մասնագիտական փորձ, 
  • Հայաստանի մեդիա դաշտի մասին խորքային գիտելիք և իմացություն լրատվամիջոցների խնդիրների մասին, 
  • Մասնագիտական գիտելիք հետևյալ բնագավառներից առնվազն երեքում՝ թվային և մուլտիմեդիա բովանդակության պատրաստում, մեդիա և էթիկա, տարբեր ոլորտների մասին զգայուն ու ներառական լուսաբանում, լսարանի ներգրավվածություն և վերլուծություն, 
  • Կառավարման և մենթորինգի, միջանձնային և հաղորդակցության գերազանց հմտություններ, 
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն, 
  • Ծրագրի առաջընթացը վերլուծելու և նոր մոտեցումների կիրառմամբ ռազմավարական առաջարկներով հանդես գալու կարողություն, սեղմ ժամկետներում գործելու հմտություն, 
  • Ստեղծագործ մեթոդներով խնդիրները լուծելու և էթիկական որոշումներ կայացնելու կարողություն, 
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել CV և մոտիվացիոն նամակ [email protected] էլ․ հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Մեդիա փորձագետի հաստիք»։

Դիմումները կդիտարկվեն ըստ ստացման հերթականության, և ընտրված թեկնածուները հարցազրույցի կհրավիրվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *