«Լրագրողներ առանց սահմանների Գերմանիան» ընդունում է հայտեր Բեռլինի կրթաթոշակային ծրագրի համար՝ նպատակ ունենալով հզորացնել լրագրողների կարողությունները թվային ոլորտում:
2023թ-ի ապրիլից մինչև 2023թ-ի նոյեմբերը ճգնաժամային շրջաններից տասը լրագրողներ կհրավիրվեն Բեռլին՝ յուրաքանչյուրը չորս ամսով։
Ծրագրին դիմելու համար կարևոր է օգտագործել կազմակերպության կողմից տրամադրված դիմումի ձևը և հարցաշարը, որոնք ինչչպես նաև այլ մանրամասներ կարող եք գտնել այս հղումով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022թ-ի դեկտեմբերի 5-ը, ժամը 23:59 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով):
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: