Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը։ Այն 2013թ. հրատարակված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է և գալիս է օգնելու դասավանդողներին՝ մասնավորապես ուսուցիչներին,
հասկանալ տեղեկատվական դաշտի նոր մարտահրավերները և փոխանցել մեդիագրագիտության հմտությունները սովորողներին։
Ձեռնարկի առաջին մասում ներառված 10 թեմատիկ վերլուծական-կրթական նյութերի օգնությամբ դասավանդողը կկարողանա ուսումնասիրել մեդիայի պատմական զարգացումը, կարգավորումն ու ինքնակարգավորումը,մեդիա արտադրության սկզբունքները, տեղեկատվական խեղումներն ու
ապատեղեկատվությունը, քարոզչական հնարքները, թվային միջավայրի հնարավորություններն ու վտանգները, այս ամենի ազդեցությունը մարդու վրա, ինչպես նաև կկարողանա ձևավորել մեդիայի քննադատական ընկալում և մեդիագրագիտություն։
Գրքի երկրորդ մասում զետեղված մեթոդական ուղեցույցների օգնությամբ դասավանդողը կկարողանա մեդիագրագիտության թեմաները կապել առարկայական ծրագրերին և ձեռնարկի նյութերն ինտեգրել դպրոցի դասերում, նաև՝ վարել խմբակներ, կազմակերպել սեմինարներ, իրագործել նախագծեր։
Ձեռնարկը երաշխավորված է որպես ուսումնական նյութ՝ ԿԳՄՍ նախարարի N1257-Ա/2 հրամանով։
Ցանկանում եմ կարդալ ձեռնարկը։
Հիանալի ուսոյմնական ձեռնարկ է։
Xax uneq
մեդիագրագիտության բրաուզերային խաղերը հասանելի են մեր կայքում
ցանկանում եմ ունենալ ձեռնարկը,ավելի մանրամասն տեղեկացված լինելու համար
եկեք Մեդիագրագիտության շաբաթի բացմանը ու այնտեղ կարող եք վերցնել ձեռնարկը։
Այստեղ կա շաբաթվա ծրագիրը ու բացման միջոցառուման մասին ինֆորմացիան
https://media.am/hy/announcements/2024/10/28/40843/