2013.05.06,

Նյուսրում

ՀՌԱՀ-ը նոր անդամ ունի

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ ՀՌԱՀ անդամ նշանակելու մասին:

Ապրիլի 16-26-ը ՀՌԱՀ անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել մի քանի անձինք:

Մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ մրցութային հանձնաժողովը ապրիլի 30-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումները՝ որոշում է կայացրել հաղթող ճանաչել Գագիկ Բունիաթյանին, ով մինչ այդ զբաղեցրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

Մասնագիտությամբ ինժեներմեխանիկ Գագիկ Բունիաթյանը 1991-1995թթ.-ին ղեկավարել է Երեւանի բժշկական ինստիտուտի «Ուրախների եւ հնարամիտների» ակումբը, իսկ 1992-1994թթ.-ին եղել է «Ուրախների եւ հնարամիտների» ակումբի ԱՊՀ հավաքականի տնօրենը:

ՀՌԱՀ անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով: «ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» վերջերս արված փոփոխության համաձայն՝ ավելացել են ՀՌԱՀ անդամների աշխատավարձերը:

2013 թվականի հունվարի 1-ից ՀՌԱՀի ութ անդամների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի 16.15-ապատիկի չափով, նախագահի տեղակալինը` 17.20-ապատիկի չափով, նախագահինը` 18.25-ապատիկի չափով:

Հայաստանի հանրապետությունում քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնական դրույքաչափը կազմում է 40 հազար դրամ:

Հանրային ոլորտները կարգավորող մարմինների անդամների վարձատրությունը աճի միտում ունի միջազգային պրակտիկայում: Այդպիսով փորձ է արվում հանրային գործառույթ իրականացնող կառույցները ապահովագրել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *