2022.06.23,

Պատկեր

Դոլարը, ցնցադեպն ու սենսացիան

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում դոլարը սկսել է էժանանալ մայիսին և իր պիկին է հասել հունիս 20-ին՝ վաճառվելով 412 դրամով։ Ազդող հիմնական գործոնները ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ռուսների հոսքն է և օտարերկրյա տրանսֆերտների աճը։

Թեև պետական կառավարման համակարգի տնտեսական բլոկի պատասխանատուները բնական են համարում դոլարի էժանացումը և նշում, որ սպեկուլյացիաներ չկան, բայց շարքային քաղաքացիների վարքագիծն այլ բան է ցույց տալիս։ 

Նրանք մտավախություն ունենալով, որ դոլարը ավելի կէժանանա, շտապում են փոխանակել իրենց ունեցած դոլարը՝ կրկին ազդելով դրա էժանացման վրա։

Այս լուսանկարն արվել է երևանյան սուպերամարկետներից մեկում գտնվող փոխանակման կետում։

«Հարգելի հաճախորդներ, փոխարժեքների տատանումների հետ կապված խնդրում ենք զսպել ձեր հույզերը և հոգեկան ապրումները, մենք նույնպես ցնցադեպի (շոկի) մեջ ենք»,-գրված է մարդկանց ուղղված գրության մեջ։

Սա մի օրինակ է, որ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքն իր վրա է վերցնում մասնավոր բիզնեսը և բացատրում պարզ, հասկանալի, նաև էմոցիոնալ։

Ի դեպ, ցնցադեպ բառը այս կոնտեքստում օգտագործելը սխալ է, որովհետև բնութագրում է ոչ թե շոկը, այլ սենսացիան։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *