2013.04.18,

Նյուսրում

Նախագահի մամուլի քարտուղարը մեդիա դաշտ կվերդառանա, իսկ մեդիահոլդինգի փոխնախագահը կգնա նախագահական

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այսօր Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից  ազատելու մասին:

Իսկ մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել քաղաքագիտական գիտությունների թեկնածու, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ, դասախոս Արման Սաղաթելյանը, ով մինչ այդ զբաղեցրել է «ԱրմՌադիո FM 107 ռադիոկայանի տնօրենի ու «ՊանԱրմենիան մեդիա հոլդինգի» փոխնախագահի պաշտոնները:

1975 թվականին ծնված Արման Սաղաթելյանը հայաստանցիներին հայտնի է նաեւ որպես Ուրախների եւ Հնարամիտների Ակումբի խաղերին մասնակցող հայաստանյան թիմի անդամ ( «Նոր հայեր» թիմի ավագն է եղել): Աշխատել է նաեւ ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչությունում, վարել «Զինուժ» Ֆեյսբուքի էջից ” style=”float: right;” class=”caption” height=”266″ width=”400″>հաղորդումը:

Նա պարգեւատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Իսկ նախագահի այլեւս նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը, ով մինչ այդ պաշտոնի զբաղեցումը եղել է Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենը, ցանկություն է հայտնել կրկին վերադառնալ հեռուստատեսության դաշտ:

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ լրագրությունը աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտությունն է. «Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ: Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին»:

Թեեւ ոչ Արմեն Արզումանյանը, ոչ էլ այլ աղբյուրներ չէին նշել, թե լրատվություն թողարկող պրոֆեսիոնալներին միանալը ինչ ձեւաչափով ու պաշտոնով է լինելու, սակայն ըստ ամենայնի՝ դա տեղի կունենա վերջերս ստեղծված խոշոր մեդիա կազմակերպության՝ «ՊանաԱրմենիան մեդիա հոլդինգի» շրջանակներում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Արմեն Արզումանյանը այդ հոլդինգի խորհրդի նախագահը կդառնա:

Հոլդինգի կազմում են «Արմենիա», «Ա-Թի-Վի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը եւ «TV մոլ» շաբաթաթերթը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *