Հայ և վրացի տնտեսական լրագրողների վերապատրաստման ծրագիր Բեռլինում

Տնտեսական թեմաներով գրող և հետաքրքրվող հայ և վրացի լրագրողների համար ստեղծվում է համագործակցության հնարավորություն։

Քանի որ տարածաշրջանը հաճախ է ուղղակի կամ անուղղակի առնչվում իրական պատերազմներին, կարևոր է, որ երկու երկրներից առևտրի և տնտեսական համագործակցության մասին պատկերացում ունեցող լրագրողների համայնք ձևավորվի։

Եվ այս ծրագրին դիմելուց առաջ կարևոր է պատրաստ լինել նման հարցեր քննարկել գործընկերների և բարձրակարգ փորձագետների հետ Բեռլինում կայանալիք սեմինարի ժամանակ:

Ծրագիրը կազմակերպել է Բեռլինի ժուռնալիստիկայի դպրոցը՝ Հայաստանից «Լրագրողներ հանուն ապագայի» և Վրաստանի «Կանաչ այլընտրանք» ՀԿ-ների հետ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ #CivilSocietyCooperation-ի շրջանակներում:

Առաջին փուլը կանցկացվի օգոստոսի վերջին, ընտրված տասը լրագրողները կմեկնեն Բեռլինի ժուռնալիստիկայի դպրոց սեմինարի: Այնտեղ նրանք կլսեն դասախոսություններ, կմասնակցեն քննարկումների ԵՄ տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Մի քանի շաբաթ անց հայ և վրացի մասնակիցները երկու օրով կրկին կհանդիպեն Թբիլիսիում կամ Երևանում երկու երկրների փորձագետների հետ։ Նրանք կքննարկեն ԵԱՏՄ-ի, ինչպես նաև Ռուսաստանի ռազմավարությունները և դրանց ազդեցությունը հարևան երկրների, հատկապես Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։

Ճանապարհածախսը, կեցությունը և վիզայի ծախսերը (անհրաժեշտության դեպքում) կհոգան կազմակերպիչները։

Ծրագրին կարող են դիմել անգլերեն լեզվին տիրապետող խմբագրակազմերի և ֆրիլանս լրագրողներ, տարիքային սահմանափակում չկա։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 26-ն է։ Այն մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *