«Երևի թե հանրության մեծ մասն արդեն իմունիտետ է ձեռք բերել ու այլևս չի հասկանում, թե որտեղ է վերջանում ազատ խոսքը, որն է հասարակ վիրավորանքը, որտեղ է սկսվում թշնամանքի հրահրումն ու հարուցումը, որը կբերի բռնության»,- ասում է ՀՔԱՎ ընտրական ծրագրերի համակարգող Վարդինե Գրիգորյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հոդվածն այս պահին կիրառվում է երկու դեպքի առնչությամբ։ Մեկը իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի, մյուսը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ։ Վարդինե Գրիգորյանը սա տարօրինակ է համարում։
Ըստ նրա, Արմեն Գրիգորյանի դեպքում խոսույթը վատն է ու չպետք է լինի, բայց քննարկում չկա այդ դեպքի համար կալանավորման նպատակահարմարության մասին։
Իսկ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեպքը Վարդինե Գրիգորյանը աբսուրդ է որակում։ Սաշիկ Սուլթանյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում եզդիների նկատմամաբ խտրականության դեպքերի մասին ու դա որակվել է որպես ազգամիջյան թշնամանք։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: