Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և գերմանական «Deutsche Welle» ակադեմիան, (DWA) «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում մեկնարկում են մեդիակառավարման առցանց դպրոց (Media Management Е-School)։
Դպրոցի նպատակն է օգնել մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետներին ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, ինչպես նաև՝ թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։
Դպրոցում դասավանդելու համար ՄՆԿ-ն հրավիրում է համագործակցության ֆինանսների կառավարման մասնագետի։
Դասընթացավարների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով։ Ընտրված թեկնածուները պետք է․
- ունենան մասնագիտական աշխատանքի և դասավանդման փորձ,
- ծանոթ լինեն մեդիայի աշխատանքին և ոլորտի առանձնահատկություններին,
- ժամանակ տրամադրեն վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար, որոնք կազմակերպում է ՄՆԿ-ն և DW ակադեմիան,
- մշակեն առցանց դպրոցի հայեցակարգին և պահանջներին համապատասխան ուսումնական ծրագիր,
- օգնեն դպրոցի մասնակիցներին որպես մենթոր` ավարտական նախագծեր պատրաստելիս։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև 2022թ-ի մայիսի 3-ը [email protected] հասցեին ուղարկել CV (նշելով նաև 2 երաշխավորի անուն և կոնտակտային տվյալներ) և կից ձևաթղթով կրթական ծրագրի առաջարկը՝ նամակի վերնագրի տողում գրելով Media Management E-school։
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների դեպքում դիմեք ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected], հեռ․ 055 89 57 00։
Մեդիակառավարման առցանց դպրոցի նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: