2022.01.21,

Նյուսրում

Դատական գործ կառավարության դեմ՝ հանրային նշանակության տեղեկություն թաքցնելու համար

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Սիվիլնեթ»-ը դատական գործընթաց է սկսում Հայաստանի կառավարության աշխատակազմի դեմ։ Լրատվամիջոցի շահերը դատարանում օգնի ներկայացնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի իրավաբանական խումբը։ Հայցը վարույթ է ընդունվել, առաջին նիստը նշանակված է մայիսի 3-ին։

«Սիվիլնեթ»-ի լրագրող Մկրտիչ Կարապետյանը հարցում է ուղարկել ՀՀ Կառավարության աշխատակազմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրատվության պայմանագիրը ստանալու համար։

Գործադիրը չի հանրայնացրել պայմանագիրը պատճառաբանելով, որ այն պարունակում է առևտրային գաղտնիք։

Լրագրողն ասում է, որ չի կարող պետական մասնաբաժնին հետ կապված տեղեկությունները առևտրային գաղտնիք համարվել «Ավելին նշում են, որ հենց այդ պայմանագրով է որոշվել, որ այն պետք է գաղտնի մնա։ Բայց մենք իրավունք ունե՞նք չէ հասկանալու ի՞նչ պարտավորություններ ունի կառավարությունը, գուցե մեկ տարի հետո նվիրաբերում է մի ուրիշ կողմի»։

Ըստ նրա, պայմանագրով գաղտնիության հարցը կասկածների տեղիք է տալիս, քանի որ ընկերությունը Հայաստանի ընդերքը շահագործող խոշորագույն ընկերություններից է, խոշոր հարկատու է, և այս գործարքը պետք է թափանցիկ լինի հանրության համար։ 

Մարդկանց համար դեռևս պարզ չէ, թե ի՞նչ պայմանավորվածության արդյունքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը որոշեց կառավարությանը նման շռայլ նվիրաբերություն արել։

Փաստացի 2021թ-ից Հայաստանի կառավարությունը պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է։ Այս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերել է «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի մասին պետական ռեգիստրում տեղեկություններ չկան։

Այն «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021-ի սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսը։

Վերջերս գործադիրը կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով իր բաժնեմասը կառավարման է հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերությանը։

Ավելի վաղ media.am-ի հետ հարցազրույցում տնտեսագետ Հայկազ Ֆանյանն ասել էր, որ 2022թ-ին տնտեսական թեմաներով հետաքրքրված լրագրողները լավ կլինի ուշադրության կենտրոնում պահեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ զարգացումները։

Դատական նիստերը լինելու են դռնբաց։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *