Դասավանդման հրավեր ՄՆԿ-ի մեդիակառավարման առցանց դպրոցում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և գերմանական «Deutsche Welle» ակադեմիան, (DWA) «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում»  ծրագրի շրջանակում մեկնարկում են մեդիակառավարման առցանց դպրոց (Media Management Е-School)։

Դպրոցի նպատակն է օգնել մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետներին ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը, ինչպես նաև թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։

Դպրոցում դասավանդելու համար ՄՆԿ-ն հրավիրում է համագործակցության նշված ոլորտների մասնագետների․

  • մեդիայի զարգացում,
  • բիզնեսի կառավարում և ֆինանսներ,
  • ռազմավարական պլանավորում,
  • շուկայաբանություն և մեդիա պրոդուկտների վաճառք,
  • աշխատակազմի և մարդկային ռեսուրսների կառավարում, 
  • գովազդ և հաղորդակցություն,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվային զարգացման ռազմավարություն։

Դասընթացավարների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։  Ընտրված թեկնածուները պետք է պատրաստ լինեն․

  • անցնելու վերապատրաստման առցանց դասընթաց,
  • մշակելու ուսումնական ծրագիր,
  • մասնակցելու մեդիա կառավարման դպրոցի հայեցակարգի մշակմանը,
  • նախապատրաստելու և անցկացնելու 3 դասընթաց 2022 և 2023թթ-ին,
  • օգնելու դպրոցի մասնակիցներին որպես մենթոր` ավարտական նախագծեր պատրաստելիս։   

2022թ-ի հունվարի վերջում ընտրված 12 թեկնածուները առցանց դասավանդման թեմայով վերապատրաստում կանցնեն «Deutsche Welle» ակադեմիայի մեթոդաբանությամբ։ Հաջորդ փուլում նրանք կմշակեն և կներկայացնեն  առարկայական ծրագրեր՝  իրենց նախնական առաջարկների հիման վրա։  

Դասընթացավար-մենթորի աշխատանքով հետաքրքրված թեկնածուները պետք է․

 

  • ներկայացնեն կրթական ծրագրի առաջարկ՝ 8-10 թեմա-ժամ պլանով (տե՛ս կից ձևաչափը),  
  • ունենան նշված ոլորտներում մասնագիտական աշխատանքի փորձ,
  • ծանոթ լինեն մեդիայի աշխատանքին և ոլորտի առանձնահատկություններին։

Դասավանդման և լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։ Անգլերենի իմացությունը ցանկալի է։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք՝ մինչեւ 2022թ-ի հունվարի 20-ը  [email protected] հասցեին ուղարկել CV (նշելով նաև 2 երաշխավորի  անուն և կոնտակտային տվյալներ) եւ կից ձևաթղթով կրթական ծրագրի առաջարկը՝ նամակի վերնագրի տողում գրելով`Media Management  E-school։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների դեպքում դիմեք ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին,  [email protected], հեռ․ 055 89 57 00։

Մեդիակառավարման առցանց դպրոցի նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը`«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը եւ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *