2003թ.-ի նախագահական ընտրությունների մասին պատմում է Ինտերնյուսի «Դիտակ» հաղորդաշարի մի սյուժեն: Տասը տարի առաջ պատրաստված այս ծավալուն ռեպորտաժը նախագահական ընտրությունների ժամանակագրությունն է, իրադարձությունները ըստ շաբաթների՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերում:
Սյուժեն քարոզարշավի, ընտրական տեխնոլոգիաների, ընտրակաշառքի, ընտրակեղծիքների, լրագրողների աշխատանքի ու քարոզչության մասին է:
Սյուժեում 2003-ի ընտրությունների հիմնական գործող անձիք են՝ Ռոբերտ Քոչարյանը, Ստեփան Դեմիրճյանը. Արտաշես Գեղամյանը, Սերժ Սարգսյանը, ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը, մյուսները:
Տեսանյութում նաեւ լրատվամիջոցների աշխատանքն է ՝ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, ArmeniaNow.com-ի խմբագիր Ջոն Հյուզի գնահատականները:
Առանձին կտորով քննարկվում է նաեւ Հայաստանում նախագահական ընտրություններում առայժմ միակ նախընտրական բանավեճը ընտրություների երկրորդ փուլ անցած գործող նախագահ Ռոբերտ Քոչարյան եւ ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի միջեւ:
(Շարունակելի)
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: