Ինչպես լուսաբանել կամ ինչպես չլուսաբանել կրոնին վերաբերող թեմաները. դասընթաց

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հետաքրքրված լրագրողներին և խմբագիրներին հրավիրում է մասնակցելու «Ինչպես լուսաբանել կամ ինչպես չլուսաբանել կրոն(ներ)ին վերաբերող թեմաներն ու իրադարձությունները» խորագրով դասընթացի, որը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 14-15-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան կրոնի կամ համոզմունքի ազատության հիմնական հասկացություններին, Հայաստանի օրենսդրությանը ու միջազգային պայմանագրերին, մեր և հարևան երկրներում կրոնական բազմազանությանը, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքներին,  տեղեկատվության հավաքագրման ընթացքում լրագրողի վարվելակերպի կանոններին և այլն։

Դասընթացը կվարեն ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, գիտությունների թեկնածու, արևելագետ Նաիրա Սահակյանը և ուրիշներ։

Դասընթացի արդյունքում մասնակիցները կյուրացնեն կրոնին կամ համոզմունքին առնչվող իրադարձությունները լուսաբանելիս լրագրողներից ակնկալվող մասնագիտական պահանջները, ավելի ամբողջական պատկերացում կունենան կրոնների և կրոնական կազմակերպությունների վերաբերյալ՝ հանրությանը առավել օբյեկտիվ ու հավասարակշռված տեղեկատվություն տրամադրելու համար։

Ովքե՞ր կարող են դիմել.

  • Լրագրողները
  • Խմբագիրները
  • Մեդիա-մենեջերները

Ինչպե՞ս դիմել.

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հոկտեմբերի 9–ը ներառյալ, [email protected] էլ. հասցեով ուղարկել CV և մոտիվացիոն նամակ՝ թեմայի տողում նշելով «Կրոնի լուսաբանում մամուլում – անուն ազգանուն» (օր.՝ «Կրոնի լուսաբանում մամուլում – Սարգիս Սարգսյան») ։

Մասնակցության բոլոր ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Հարցերի դեպքում դիմել Նիկոլայ Հովհաննիսյանին` էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected]  հասցեով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *