Լրագրողական նախագծերի մրցույթ

Հանրային լրագրության ակումբը  Միջազգային ալերտի աջակցությամբ իրականացվող «Հետագծեր» ծրագրի շրջանակում հայտարարում է լրագրողական նախագծերի մրցույթ։

Մրցույթի նպատակն է վեր հանել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները, լուսաբանել մարդկային պատմությունները և կյանքը պատերազմից հետո։

Լրագրողական նախագծերը պետք է ունենան թեմատիկ ուղղվածություն՝ ինչ ազդեցություն  է ունեցել մարդկանց կյանքի վրա պատերազմը, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մարդկանց խնդիրներն ու դրանց հաղթահարելուն ուղղված քայլերը, մարդկային կորուստներ ունեցող ընտանիքների սոցիալական խնդիրները և այլն։

Հաղթող մեդիա նախագծերն ընտրվելու են ծրագրի համակարգող թիմի ու ներգրավված խմբագրերի կողմից և ստանալու են դրամական աջակցություն, նախագիծն իրականացնելու համար։

Պայմաններ՝

  • Լրագրողական նախագծերի ձևաչափն առաջարկում են նախագծի հեղինակը/ները (տեսաֆիլմ, վավերագրական տեսանյութ, մուլտիմեդիա նյութ, մեծ ռեպորտաժ, և այն)։
  • Նախագծերը պետք է ներկայացվեն գործող լրագրողների, վավերագրղների, ֆոտոլրագրողների, բովանդակություն ստեղծող մեդիա աշխատողների կողմից:
  • Անհրաժեշտ է ներկայացնել լրատվամիջոցի գրավոր համաձայնությունը, որտեղ աշխատում է հեղինակը։
  • Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը պատկանելու է նաև Հանրային լրագրության ակումբին։
  • Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերը պետք է առաջինը հրապարակվեն ծրագրին առնչվող հարթակներում։

Առաջարկները կընդունվեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլեկտորնային փոստի հասցեով կամ 012755898 հեռախոսահամարով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *