Կոնտենտ, լսարան, մոնետիզացիա․ ինչպես են Արևելյան գործընկերության երկրների լրատվամիջոցները լուծումներ գտնում

Սեպտեմբերի 21–22-ը Ինտերնյուսը լրագրողներին և մեդիա մենեջերներին հրավիրում է մասնակցել առցանց համաժողովի։ Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մեդիա ներկայացուցիչներն ու փորձագետները կպատմեն նոր լրագրողական ձևաչափերով լսարան ներգրավելու, կրեատիվ մեթոդներով ցանցում գումար վաստակելու, օնլայն հարթակներ զարգացնելու և այլ թեմաների մասին։

Համաժողովն անցկացվում է «Լսարանի ճանաչում և թվային օգնություն» ծրագրի շրջանակում, որը 4 երկրների գործընկերների հետ իրականացնում է Ինտենյուսը՝ Շվեդիայի աջակցությամբ։ Անցած 4 տարիներին ծրագիրը համագործակցել է  Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի 30-ից ավել տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների հետ։ Համաժողովի ընթացքում մասնակիցները կփոխանակեն հարևան մեդիա շուկաների մասին իրենց փորձը։ 

Սեպտեմբերի 21-22-ը, ժամը 12:00 – 15:00 (GMT+3) հրավիրում ենք քննարկելու հետևյալ 4 թեման․

  • Բովանդակային փորձարկումներ (նպատակ, ձև, բովանդակություն),
  • Ընթերցողների համայնքների և լսարանի հետ աշխատանք,
  • Կոնտենտի տարածում սոցիալական մեդիայում և այլ հարթակներում,
  • Օնլայն գումար վաստակելու կրեատիվ և իրագործելի տարբերակներ։

Համաժողովի գործընկեր կազմակերպություններն են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանից, Ինտերնյուս Վրաստանը, Անկախ լրագրության կենտրոնը՝ Մոլդովայից, Ինտերնյուս Ուկրաինան։ 

Համաժողովն անցկացվելու է ռուսերեն։ Անհրաժեշտության դեպքում        կազմակերպիչները կապահովեն համաժողովի հայերեն թարգմանություն։ Ծրագիրը և  համաժողովին միանալու հղումները կստանան նախապես գրանցված մասնակիցները։

Եթե ցանկանում եք մասնակցել համաժողովին, խնդրում ենք՝ մինչև սեպտեմբերի 15-ը լրացնել օնլայն հայտը։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Օլեսյա Միգալին՝ [email protected] էլ․ հասցեով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *