2021.07.22,

Նյուսրում

Ամենաշատ դիտված հադորդումները․ 2021 երկրորդ եռամյսակ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն (ՀՌՀ) ամփոփել է 2021-ի երկրորդ եռամսյակի տեսալսողական հաղորդումների լավագույն վարկանիշային տասնյակները։

Լրատվական հադորդումների (գլխավոր թողարկում) ամենաբարձր դիտելիությունն ապահովել է Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը։ Երկրորդ տեղում Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումն է, երրորդում՝ Շանթի լուրերը։

Այս պատկերը անփոփոխ է արդեն երկար ժամանակ։

Արմնյուզի և 5-րդ ալիքի լրատվական հաղորդումները բացի նշվածներիցից զիջել են նաև Ա-Թիվի և Կենտրոնի հիմնական ժամի լրատվական թողարկումներին։

Թոք շոու, քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հարդորդումներով առաջատարը Հանրային հեռուստաընկերությունն է։ Իրար հետևից հինգ հաղորդումներ՝ «ՀՀ ԱԺ ընտրություններ 2021 հարցազրույց», «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», «Հանրային քննարկում», «Հայաստանն ընտրում է», «Սպասիր ինձ Հայաստան»-ն ունեցել են շատ դիտումներ։

Հանրայինի այս հաղորդումներից հետո 6-րդ հորիզոնականում Ա Թիվի «Կիսաբաց լուսամուտներ»-ն ու 7-րդում Շանթի «Հեռանկար»-ն է։

Լսարանը վավերագրական ֆիլմեր դիտել է մի քանի հեռուստաընկերություններով՝ նախապատվությունը տալով համապատասխանաբար Արմենիա, Շանթ, Կենտրոն, Հանրային հեռուստանըկերություններին։

Մարդիկ հիմնականում գեղարվեստական ֆիլմերը դիտել են Արմենիա հեռուստաընկերության եթերում։ Հանրայինը և Կենտրոնը մի քիչ հետ են ընկնում։ Դիտել են «Բոսորագույն գետը», «Քարքարոտ արահետներ», «Խնձորեսկցի նվիրյալը», «Երևանի ճարտարապետությունը» և այլն ֆիլմեր։

Նույն պատկերն է սպորտային բովանդակության սպառման դեպքում, առաջատարը Արմենիա հեռուստաընկերությունն է, համեմատաբար քիչ են սպառվում Կենտրոնի և Շանթի հարդորդումները։ Այստեղ կարևոր է, թե ով է ցույց տալիս ֆուտբոլ, քանի որ սպորտային հաղորդումների առաջատարը կայուն կերպով միայն ֆուտբոլն է։ Եզակի դեպքերում՝ ծանրամարտը։

Հեռուստասերիալների դաշտում տարիներ շարունակ լլուրջ մրցակցություն է Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների միջև, թեև կայուն լսարան ունեն նաև Հանրայինի սերիալները։ Շատ դիտումներ են ունեցել «Ծաղիկներ ձյան տակ», «Սարի աղջիկ», «Թափկի», «Երկուսով», «Թաքնված սեր» հեռուստանովելները։

Հումարային հաղորդումների բազմազանությամբ աչքի է ընկնում Արմենիան, թեև ամենաբարձր վարկանիշն ունի Շանթի «Women’s club»-ը։ Երաժշտական հաղորդումների տասնյակի առաջին 6 հորիզոնականները զբաղեցնում են Արմենիա հեռուստաընկերության հաղորդումները, ամենաբարձր դիտողականություն ունեն Արմենիայի «Երգիր, թե կարող ես» և «Մենք մերոնցով» և Շանթ «X Factor» հաղորդումները։

Խոհանոցային հաղորդումների և շոուների նախընտրության հարցում բազմազանություն կա, ամենաշատը դիտում են Շանթի «Մամայի եփածն ուրիշ է», Արմենիայի «Աշխարհի համերով» և Հանրայինի «Պատրաստենք միասին» հաղորդումները։

Թեև մանկական բովանդակությունը հիմնականում արտասահմանյան է, սակայն շատ հեռուստաալիքներ թարգմանում են այն։ Ամենաշատը դիտվել են Կենտրոնի և Շողակաթի ցուցադրած մուլտֆիլմերը։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *