2021.07.22,

Ստուգված է

Մանիպուլյացիա․ Քիչ առաջ որոշում ընդունվեց, որ կենսաթոշակները կբարձրանան

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վճիռ․ Մանիպուլյացիա

Հուլիսի 16-ին տեղեկություն տարածվեց, թե կենսաթոշակները բարձրանում են՝ Ազգային ժողովի կողմից «որոշումը ընդունվեց քիչ առաջ»։

Տեղեկությունը հին էր․ կենսաթոշակների մասին նշված որոշումը ընդունվել էր 2019-ին, իսկ այժմ կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծ կառավարությունը չունի։

Հին լուրը պարբերաբար տարածվում էր սունկ կայքերում

Կենսաթոշակների բարձրացման մասին տեղեկությունը պարբերաբար հայտնվում է սունկ (քլիքբեյթ) կայքերում որպես սենսացիոն նորություն։

Ահա այս թեմայով վերջին ամիսներին հրապարակված հոդվածների միայն մի քանի վերնագիր․

Ապրիլի 1՝ «Uպшuված լուր թпշակառուների համար. Թпշակները կբшրձրանան. Որпշումը ընդпւնվեց քիչ առաջ»

Մայիսի 8՝ «ՎԵՐՋԱՊԵՍ․ «Նպшստներն ու թпշակները միանգամից կբшրձրանան անհшվատալի 16000…»

Հուլիսի 16՝ «Տեղեկացնենք բոլորին․ Որпշումը ընդпւնվեց քիչ առաջ․ Թпշակները կբшրձրանան»

Բոլոր այս հրապարակումները վերաբերում են 2018-2019 թթ․ քննարկվող կենսաթոշակների և նպաստների չափսի վերանայմանը։ Օրինակ՝ 2021-ի հունիսի 28-ին հրապարակված այս հոդվածը մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել էր դեռ 2018-ի նոյեմբերին։ Մեկ այլ՝ ամենաթարմ օրինակում խոսքը 2019-ին ԱԺ-ում քննարկվող նախագծի մասին է։

Բոլոր նշված դեպքերում կայքերը ընթերցողին հստակ չեն հայտնում, որ տեղեկությունը հին է։ Ավելին՝ վերագրերի սենսացիոն տոնայնությունը ստեղծում է տպավորություն, թե խոսքը կենսաթոշակների վերաբերյալ ընդունված նոր որոշումների մասին է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը media.am-ին և factcheck.ge-ին հաստատեց, որ կենսաթոշակների բարձրացման մասին նախագիծ այժմ նախարարությունը չունի։

Այսպիսով՝ մի շարք սունկ (քլիքբեյթ) կայքեր պարբերաբար հրապարակում են լուր կենսաթոշակների բարձրացման մասին՝ չբացատրելով, որ այս լուրերը հին են և վերաբերում են 2019-ի, այլ ոչ թե այս տարի կատարված կենսաթոշակների բարձրացմանը։

Կարինե Ղազարյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *