2013.01.10,

Նյուսրում

Կառավարությունը կհաշվի ինտերնետից օգտվողներին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանում ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան:

Համաձայն կառավարության որոշման` ինտերնետ օգտատերերի հաշվարկի համար պատասխանատու գերատեսչությունները՝  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ փետրվարի 20-ը պետք է ներկայացնեն անհրաժեշտ տվյալները:

Այս որոշմամբ կառավարությունն ընդունում է, որ Հայաստանում ինտերնետ օգտատերերի հաշվարկի մեթոդոլոգիան առայժմ ճշգրիտ չէ: Կառավարության որոշման հիմնավորման փաստաթղթում նշվում է.

«Նախկինում ցուցանիշը հավաքագրվել է Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՄՄ) կողմից առաջարկված մեթոդիկայով: ՀՄՄ-ի մեթոդիկայով Հայաստանի Հանրապետությունում ինտերնետից օգտվողների թիվը ճշգրիտ չէ»։

Հայաստանում ինտերնետից օգտվողների ճշգրիտ թիվ հրապարակելն իրոք խնդիր է:  Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը (ITU) 2011 եւ 2012 թվականներին օգտագործում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած տվյալները:

Համաձայն դրանց, 2010թ.-ին Հայաստանից ինտերնետ օգտատերերը կազմել են բնակչության 47.1%-ը, 2012-ին՝ 60.6%-ը: internet-stat 2000-2009թթ.  ITU-ն ներկայացնում էր սեփական հետազոտության տվյալները, համաձայն որոնց, օրինակ 2009թ-ին Հայաստանում ինտերնետից օգտվում էր բնակչության 6.4%-ը:

Որպես Հայաստանում ինտերնետ օգտատերերի թվի մասին այլընտրանքային տեղեկատվություն օգտագործվում են նաեւ Հետազոտական ռեսուրսների հետազոտական կենտրոնի (CRRC) տվյալները: Համաձայն դրանց, 2011թ-ի վերջին Հայաստանում ինտերնետից օգտվում էր բնակչության 44.7%-ը:

Կառավարությունում ակնկալում են, որ հաստատված մեթոդոլագիան կօգնի պարզել Հայաստանում ինտերնետից օգտվողների իրական թիվը:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *