2021.05.28,

Նյուսրում

Ժամանակ գնելու ժամանակը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2021 թվականի հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու են 24 կուսակցություն և 3 դաշինք: Արդեն հրապարակվել է նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամանակի գնացուցակը: 

Մեկ րոպեի արժեքը տարբեր ալիքներում տատանվում է ըստ ալիքների սփռման ու ազդեցիկության ծավալի: Սակայն Հանրային հեռուստատեսության դեպքում այն լինելու միտումնավոր ավելի էժան: Եթե հանրապետական սփռում ունեցող երկու խոշոր ալիքները՝ «Արմենիան» և «Շանթ»-ը սահմանել են 100 հազար դրամ մեկ րոպեի համար, ապա Հանրայինում մեկ րոպեն արժենալու է 45 հազար դրամ: 

«Կենտրոնում» ու «Ա-Թիվի»-ում՝ 40 հազար, «Երկիր Մեդիա»-ում՝ 36 հազար, «Արմնյուզում»՝ 20 հազար, «5-րդ ալիք»-ում՝ 12 հազար դրամ:

Մարզային հեռուստաընկերությունների գնացուցակները տատանվում են 3 հազար դրամից («Ցայգ», «Դելտա Թիվի») դրամից մինչև 25 հազար դրամ («Ֆորտունա»):

Հանրային հեռարձակողը, այդ թվում նաև Հանրային ռադիոն նախընտրական քարոզարշավի համար ցածր գին են սահմանել «հավասար և մրցակցային միջավայր ստեղծելու համար»: 

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենը դա բացատրել է այսպես. «Այս գինը անհամեմատ ցածր է Առաջին ալիքի առևտրային գովազդի սակագներից։ Մեկ րոպեի արժեքը զգալիորեն տարբերվում է նաև դաշտում առկա այլ առաջարկներից, որպեսզի թեկնածուները Հանրային հեռուստաընկերության լայն լսարանին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու ավելի մատչելի հնարավորություն ունենան»: 

Հանրային ռադիոյի մեկ րոպեn արժենալու է 1800 դրամ:

Արտահերթ ընտրությունները տեղի են ունենում այնպես, կարծես արտառոց ոչինչ չի եղել, կյանքը շարունակվում է և ընթանում է սովորական քաղաքական պայքար: Ժամանակը եթերում այս պահին դառնում է նույնիսկ ոչ այնքան քաղաքականության մաս, որքան պայքարի միջոց: Հատկապես, երբ շատ ալիքներ արդեն իսկ ունեն քաղաքական համակրանքներ ու հակակրանքներ, նաև քաղաքական շահերի տեր սեփականատերեր: 

Այս իրավիճակում խաղի կանոնները քարոզարշավում կարող են փոխվել շատ արագորեն, հատկապես որ պատերազմի էջը լիովին փակված չէ, իսկ հանրային ինքնապաշտպանական բնազդները բթացած:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *