Շարունակվում է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության հայտերի ընդունումը:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի(ԲՊՀ) լրագրության բաժին կարելի է ընդունվել՝ հանձնելով Հլգ (գրավոր) և Անգլ (գ)** քննությունները։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղերի մրցույթին մաuնակցող դիմորդը Անգլ (գ)** քննության համար որպեu մրցութային գնահատական կարող է ընդունելության դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեuտատի կամ Անգլ (գ) առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ դրա բացակայության դեպքում` տարեկան գնահատականը։
ԲՊՀ «Լրագրություն» կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել՝
- հեռուստալրագրություն
- ռադիոլրագրություն
- մուլտիմեդիա լրագրություն
- ֆոտոլրագրություն
ինչպես նաև՝
- բնապահպանական լրագրություն
- իրավական լրագրություն
- քաղաքական լրագրություն
- մշակութային լրագրություն
- սպորտային լրագրություն և այլն։
ԲՊՀ ուսանողները կուսումնասիրեն լրագրություն մասնագիտությունը՝ 2 օտար լեզվի (ուսանողի ընտրությամբ) խորացված ուսուցմամբ:
Կարող են սովորել՝
- անգլերեն
- ֆրանսերեն
- գերմաներեն
- թուրքերեն
- ադրբեջաներեն
- պարսկերեն
- չինարեն և այլ լեզուներ։
Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժնում դասավանդում են լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ, մեդիափորձագետներ։ Իրենց գիտելիքներով և հմտություններով կիսվելու նրանց կարողությունն օգնում է ուսանողներին ձեռք բերել որակյալ կրթական և մասնագիտական փորձառություն:
Ուսանողները հնարավորություն ունեն պատրաստել լրագրողական նյութեր և կատարել ստեղծագործական աշխատանք իրական լրատվամիջոցների խմբագրություններում: «Լրագրություն» կրթական ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Դիմելու մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: