Հայաստանյան եւ հայկական ցանցային մեդիա դաշտի վերաբերյալ մի շարք տեխնիկական հարցերը համակարգվեցին մի քանի աղյուսակի մեջ. ի՞նչ համակարգեր են օգտագործվում, որտե՞ղ են հոսթինգները եւ ո՞ր դոմենային տիրույթներում են գրանցված։
Դիտարկվել է Circle.am «Լուրեր եւ լրատվամիջոցներ» բաժնի 80 կայք, ինչպես նաեւ 9 լրատվական կայք, որոնք ընդգրկված չեն այնտեղ՝ Panarmenian.net, Մեդիամաքս, «Ազատություն» ռադիոկայան, Times.am, Arminfo, Analitika.at.ua, Voskanapat, Review ամսագիրը, Media.am։
Ի՞նչ Բովանդակության կառավարման համակարգեր (անգլերեն ասած՝ CMS) են օգտագործվում ցանցային մաուլում։ Մեկ-երկու տարի առաջ դաշտում շատ մոդայիկ էր WordPress բլոգային հարթակը, որը ձեւափոխումներից հետո թույլ է տալիս կառուցել բավական արդիական եւ բազմաֆունկցիոնալ կայք։
Այսօր դիտարկված 90 կայքից 20-ը շարունակում են օգտագործել WordPress՝ չնայած, որ, օրինակ, «Հետքը» եւ «Ասեկոսե», որոնք դեռ երկու տարի առաջ WordPress-ի վրա էին, այսօր անցել են արտադրող կազմակերպությունների կողմից ստեղծված փակ համակարգերին։
Ucoz համակարգը, որը Հայաստանում լայն տարածում ունի, դուրս է մղվել լրատվական դաշտից. այստեղ հիմա միայն Ուկրաինայի հայկական համայնքի Analitika.at.ua կայքն է։
CMS | Կայքերի քանակը |
WordPress | 20 |
Drupal | 4 |
Joomla | 4 |
1С-Битрикс | 1 |
Ucoz | 1 |
Անհատական համակարգեր | 59 |
Հոսթինգների հարցում լրատվականները քիչ են վստահում Հայաստանում գտնվող ձեռնարկություններին. 89 կայքից միայն 17 է տեղադրված հայաստանյան սերվերների վրա։
Դոմենային տիրույթների բաշխումը Հայաստանի ազգային դոմեյնի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում:
Դոմեյն | Կայքերի քանակը |
.am | 62 |
.com | 14 |
.ru | 4 |
.tv | 4 |
.org | 2 |
.info | 2 |
.ua | 1 |
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: