Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին հորդորում է չեղարկել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը, որն ընդունվել էր մարտի 24-ին։
«Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է տուգանքները, որոնք կարող են սահմանափակել ազատ արտահայտման իրավունքը և սպառնալ երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը»,- ասված է մարտի 26-ին հրապարակված հայտարարության մեջ:
Խոսքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենքի մասին է, որը Հայաստանում զրպարտության փոխհատուցման առավելագույն չափ է սահմանում 6 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ 3 մլն դրամ։
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգություններն ու չեղարկել օրենքը», – ասված է Freedom House-ի հայտարարությունում, որի հեղինակը Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտն է:
Կոչի հիմնավորումն այն է, որ չափազանց մեծ տուգանքները կարող են օգտագործվել որպես քաղաքական ճնշման միջոց՝ անկախ մեդիա կազմակերպությունների նկատմամաբ, որոնք կարող են քննադատել քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հանրային դեմքերին:
Հայտարարությունը շեշտում է նաև այն հանգամանքը, որը օրենքը ընդունվել է՝ առանց հաշվի առնելու արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կարծիքները և մտահոգությունները:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: