«Խորանալու թեմայի» չորրորդ թողարկման մեջ փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են հեղափոխությունից հետո պետական ապարատում կադրային բազմաթիվ փոփոխությունները։ Նրանք պարզել են, որ վարչապետ դառնալու օրվանից և մինչև Արցախյան երկրորդ պատերազմը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է աշխատանքից ազատման ավելի քան 300 հրաման։
Շա՞տ է սա թե՞, ընդհակառակը՝ չափազանց քիչ հետհեղափոխական երկրի համար։ Ինչպի՞սի կարդրային քաղաքականություն կտեսնենք առաջիկայում։ Իսկ ի՞նչ է հուշում հարևան Վրաստանի փորձը։ Այս և այլ հարցերից օգնել են գլուխ հանել քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը և Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետ Օլեսյա Վարդանյանը։
«Մենք բոլոր այս պաշտոններում պատրաստված մարդկանց պակաս ունենք։ Այնպես որ, եթե նախապատվությունը տրվեր փորձառուներին, ես այդքան էլ վստահ չեմ, որ դաշտում կունենայինք տվյալ ոլորտի ամենալավերին»․ Էրիկ Հակոբյան:
«Միշտ ինքս ինձ հարց էին տալիս՝ ինչպես կարելի է խոստանալ ռեֆորմներ և առավել ևս իրագործել դրանք առանց որևէ ինստիտուցիոնալ փոփոխություն կատարելու»․ Օլեսյա Վարդանյան:
Կարդացեք նաև media.am-ի հոդվածը կադրային փոփոխությունների մասին․ դրանում մանրամասն ներկայացվում է, թե երբ և ինչքան պաշտոնյա է ազատվել աշխատանքից կամ պաշտոն ստանձնել Թավշյա հեղափոխությունից հետո։
Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: