Հայաստանյան ցանցի հատվածում լրատվական կայքերը գնալով գերիշխող դիրքեր են գրավում։ Տարեցտարի հայաստանյան ցանցի հիմնական լսարանը ուղղվում է դեպի լրատվամիջոցները։
Circle.am-ի եւ B24-ի՝ տարիների ընթացքում անցկացրած հետազոտությունների համաձայն՝ 2010 թվականին պատկերը այսպիսին էր (հաշվարկված են միայն Հայաստանից այցելությունները եւ, իհարկե, ընդգրկված չեն մի քանի խոշոր հայկական լրատվականներ):
Սեպտեմբեր
1. Tert.am` 346369
2. News.am` 234181
3. A1plus.am` 194648
4. Armsport.am` 181218
5. Hayland.am` 152410
6. Lragir.am` 141354
7. Auto.am` 141030
8. Druzja.am` 108214
9. Rate.am` 107523,
10.Armtoday.info` 101596
Ինչպես տեսնում ենք, տասնյակում ընդգրկված են 6 լրատվական, 2 բիզնես կայք եւ 2 սոցիալական ցանց:
2011 թվականին պատկերն արդեն այսպիսին էր (հաշվարկված են միայն Հայաստանից այցելությունները):
Սեպտեմբեր
1. News.am` 2 041 875
2. Tert.am` 827 406
3. 1in.am` 640 903
4. Armblog.net` 534 608
5. ArmeniaTV.com` 519 005
6. Armsport.am` 500 169
7. Auto.am` 332 600
8. Lragir.am` 316 620
9. Asekose.am` 312 845
10. RealMadrid.am`260 244
Տասնյակում արդեն 7 լրատվական կայք է եւ մեկ անհատական բլոգ։
Այս տարվա հոկտեմբերի 14-ից մինչեւ նոյեմբերի 13-ը վիճակագրությունը (հաշվարկված են միայն Հայաստանից այցելությունները) արդեն ներառում է 8 լրատվական կամ նման կայք, Dasaran.am հարթակը, որը մեխանիկորեն շատ այցելուներ կունենա, քանի որ ներառում է հարյուրավոր դպրոցներ, եւ Auto.am կայքը, որը կորցնում է իր դիրքերն ու որին արդեն մոտենում է գլամուրային ցանցային ամսագիր Bravo.am-ը։
Եթե նայենք նույն վիճակագրությունը արդեն ոչ միայն հայաստանյան այցելություններով, ապա պատկերը փոխվում է:
Հասկանալի է դառնում, որ ժամանցային կայքերը կամ սոցիալական ցանցերը, որոնք զուտ հայկական բնույթ ունեն, ավելի շատ հետաքրքրում են սփյուռքի հայերին (շատերի հայաստանյան այցելությունների թիվը կազմում է ընդամենը 3-15%), իսկ հայաստանյան օգտվողները տվյալ պարագայում գերադասում են ավելի գլոբալ հարթակներ, որոնք գործում են Հայաստանից դուրս։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: