2021-ի հունվարի 19-ից մինչև մայիսի 20-ը անցկացվելու է «Էկրանից այն կողմ» էսսեների և գրախոսականների միջազգային մրցույթ՝ դպրոցականների համար։ Այն կազմակերպում է Ղրիմի մշակույթի նախարարությունը։
Մրցույթին կարող են մասնակցել Ուկրաինայի, Ղրիմի, Ռուսաստանի, Բելառուսի, Ֆրանսիայի և Հայաստանի դպրոցականները։
Մրցույթը նպատակ ունի զարգացնել և խթանել երեխաների ու պատանիների մեդիա ստեղծարարությունը, քննադատական մտածողությունն ու գեղագիտական ընկալումը։
Կինոյի մասին գրելով՝ պատանիները նաև ձեռք են բերում տեքստ կառուցելու, մտքերը ձևակերպելու հմտություններ։
Էսսեների կամ գրախոսականների համար նախատեսված գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը՝ արտադրաված տարբեր տարիներին, բաժանված են չորս տարիքային խմբերի՝ 4-5 դասարան, 6-7 դասարան, 8-9 դասարան և 10-11 դասարան։
Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ընտրված ֆիլմերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։
Աշխատանքների ծավալը՝ 4-6-րդ դասարանցիների համար՝ 1-2 էջ, իսկ 7-11-րդ դասարանցիների համար՝ 2-5 տպագիր էջ: Աշխատանքները պետք է ուղարկել [email protected] հասցեին՝ մինչև ապրիլի 22-ը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: