Վերջերս տառապում էի անքնությունից: Գիշերը միացրեցի հեռուստացույցը (չեմ հիշում՝ որ ալիքն էր) եւ ապշեցի՝ էկրանին ինչ-որ ֆիլմից մի «քարացած» կադր էր (ստոպ կադր): Մոտ 15 րոպե շարունակ: Տպավորություն կար՝ գիշերային եթերի պատասախանատուն կա՛մ քնել էր, կա՛մ էլ նրան այնքան էլ չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում էկրանին:
Որոշեցի դիտարկել Երեւանում հեռարձակվող տեղական հեռուստաընկերությունների գիշերային եթերը: Հոկտեմբերի 19-ին կեսգիշերից հետո եթերում այսպիսի պատկեր էր:
00:45 «Արմենիա». Հաղորդում՝ նվիրված երգիծաբան Վարդան Պետրոսյանին
00:55 «Երեւան». Գեղարվեստական ֆիլմ
01:00 «Շողակաթ». «Եկեղեցական կյանք» հաղորդում
01:15 «Դար 21». Երաժշտական տեսահոլովակներ
01:20 «Շանթ». «Աստղիկ» մանկական երգի նախագիծ
01:25 «Ար». Արտաճանապարհային ավտոմեքենանների մրցավազքի մասին հաղորդում
01:30 «Արմնյուզ». «Բանաձեւ»-ի կրկնությունը երգիչ Արտավազդ Թունջբոյաջյանի հետ
01:35 Հ1. «Ազատ գոտի» հաղորդման կրկնություն
01:35 ATV. Գեղարվեստական ֆիլմ
02:00 «Երկիր Մեդիա». «Մամուլի Ակումբ» հաղորդում
02:00 «Լայմ». «Hot Lime»
02:05 «Կենտրոն». «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի երեկոյան թողարկման կրկնություն
02:15 «Արմենիա». «Դժվար ապրուստ» սերիալ
02:30 «Երկիր Մեդիա». «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի երեկոյան թողարկման կրկնություն
02:35 հ2. «Լրաբեր» լրատվական ծրագրի երեկոյան թողարկման կրկնություն
02:40 «Երեան» .«Կարծիքների խաչմերուկ» հաղորդման կրկնություն
02:50 «Երկիր Մեդիա». «Արարատյան խոհանոց» ծրագրի կրկնություն
02:55 «Շանթ». «Կանխիկ հումոր» հաղորդման կրկնություն
Գիշերային եթերում ինձ համար հատկապես անհասկանալին «Շանթ»-ի եթերում կեսգիշերից հետո մանկական երգի մրցույթի հեռարձակումն էր:
Դիտարկածս գիշերային երկու ժամերի ընթացքում եթերում ըստ ժանրերի տեսա.
Քանակ | Ժանր | Հեռուստաընկերություն |
5 | Հարցազրույց, բանավեճ | «Արմենիա», «Արմնյուզ», Հ1, «Երկիր Մեդիա», «Երեան» |
3 | Երաժշտական հաղորդում | «Դար 21», «Շանթ», «Լայմ» |
3 | Լրատվական ծրագիր | «Կենտրոն», «Երկիր Մեդիա», հ2 |
2 | Գեղարվեստական ֆիլմ | «Երեան», ATV |
1 | Սպորտային ծրագիր | «Ար» |
1 | Ժամանցային ծրագիր | «Շանթ» |
1 | Ճանաչողական ծրագիր | «Երկիր Մեդիա» |
«Երկիր Մեդիա»-ով Վարդան Օնանյանի պատմական հեռուստածրագիրն էր ընթանում, «Կենտրոն»-ն էլ կրկին«Էպիկենտրոն»լրատվական երեկոյան թողարկումն էր ցուցադրում: Ժամը 4-ից հետո իրենց ծրագրերի հեռարձակումը ավարտել էինհ2-ը, «Երեւան»-ը եւ «Շողակաթ»-ը:Գիշերային եթերը գրեթե նույնն էրհոկտեմբերի 20-ին:
Օրինակ`ժամը 04.10-ին «Արմենիա»-ն ցուցադրում էր «Վիա Գրա»խմբի համերգը, «Շանթ»-ով սերիալ էր, «Ար» -ով դերասան Բորիս Պեպանյանի մասին հաղորդում էր, ATV-ն ինչ-որ արտասահմանյան ֆիլմ էր ցուցադրում, Հ1-ով հայկական գեղֆիլմ էր Միքայել Պողոսյանի մասնակցությամբ, «Լայմ»-ով Սթինգի համերգն էր, «Արմնյուզ»-ով «Աշխարհի վերջը գուժող 7 նշաններ»անվանումով դոկումենտալ ֆիլմ էր:
Գիշերային դիտարկումներիս հիման վրա մի քանի եզրահանգում արեցի.
- Գիշերային հեռուստաեթերը գրեթե չի տարբերվում ցերեկայինից:
- Չկան գիշերային ժամերի համար ստեղծված հատուկ ծրագրեր:
- Առավելեւս չկան գիշերային հեռուստահաղորդավարներ:
Ու նաեւ նոր ձեւաչափի պակաս կա: Գիշերային հեռուստադիտողը ավելի պահանջկոտ է. ցերեկային ծրագրերի անվերջ կրկնությունը չի կարող բավարարել գիշերը արթուն մնացող հեռուստադիտողին:
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: