2012.10.17,

Նյուսրում

Պետական կայքերի գները (ինֆոգրաֆիկա)

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն էր հրապարակել 2009-2011 թվականների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, բոլոր նախարարությունների և դրանց ենթակայության տակ գնվող տարբեր կառույցների համար ստեղծված կայքերի համար ծախսված գումարների վերաբերյալ:

Երեք տարվա ընթացքում Հայաստանի տարբեր գերատեսչությունների համար ստեղծվել է 108 նոր կայք, վերամշակվել 19 կայք: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումների միջոցով պարզել է, որ ընդհանուր առմամբ, կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար այս գերատեսչությունները 2009-2011թ.թ.-ի ընթացքում ծախսել են 101մլն. 262 հազար 375 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար։

Media.am-ը, ինֆոգրաֆիկների մշակման infogr.am հարթակի օգնությամբ, ստեղծել է պետական կայքերի գների ինֆոգրաֆիկը:

Infogr.am-ը լրագրողների համար օգտակար ցանցային հավելված է (web application), որի օգնությամբ հեշտությամբ կարելի է վիզուալ ներկայացնել թվերը, տվյալները, ստեղծել ինֆոգրաֆիկներ:

 

 

 

Աննա Բարսեղյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *