Ռուսական Lenta.ru կայքը սխալներ է թույլ տալիս լուսանկարների հետ աշխատելիս միակողմանի, ահաբեկող տվյալներ է հրապարակում։
Lenta.ru-ի ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 28-ին հրապարակել էր ահաբեկող տվյալներ, իբրև հայկական կողմից զոհվել է 550 զինվորական, հիվանդանոցներում տեղ չկա, չի հերիքում արյան ռեզերվը։ Իսկ Բաքուն հավատացած է, որ հայկական կողմը թաքցնում է կորուստների մասին տվյալները։
Ռուսական լրատվականը ավելի ուշ այս գրառումը հեռացրել է, իսկ կայքում հայտնվել է հայկական կողմի հերքումը։
Մեկ այլ գրառմամբ երեկ՝ սեպտեմբերի 27-ին նույն կայքը ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է, որ «մինչ քաղաքական գործիչները իրադրությունն են հասկանում ու ռազմական դրություն մտցնում, Ղարաբաղում տուժում են խաղաղ բնակիչները»։
Լրատվական գործակալության հրապարակած 4 լուսանկարից առաջինը թուրքական լրատվամիջոցներում է տարածվել սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Դրանում իբրև պատկերված են հայկական կողմի թիրախավորումից տուժած ադրբեջանցիները։ Նկարների բովանդակությունը կասկածելի է, քանի որ դրանք հայտնվել են հիմնականում թուրքական կայքերում։
Lenta.ru-ի հրապարակած մյուս նկարները վերցված են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումից։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: