«Ճամպրուկ» լրագրողական մրցույթը բաց է հայտերի համար

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի տասնամյա ավանդույթը։

Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ի ժամանակահատվածում հրապարակված նյութերը՝ հետևյալ թեմաներով.

  • COVID-19 համավարակի տնտեսական և սոցիալ-հոգեբանական ազդեցությունը տեղահանված անձանց և միգրանտների կյանքում.
  • ապաստան և միջազգային պաշտպանություն.
  • փախստականներ և ինտեգրում.
  • վերադարձ և վերաինտեգրում.
  • քաղաքացիություն չունեցող անձինք և նրանց խնդիրները.
  • միգրացիան համավարակի պայմաններում։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ և թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։

Մրցույթի արդյունքների ամփոփմամբ կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները, ինչպես նաև կընտրվեն երկու խրախուսական մրցանակների հաղթողները։

Մրցույթի մասնակիցների առաջադրած աշխատանքները կքննարկվեն ժյուրիի կողմից և կամփոփվեն մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ՝

2020 թ. դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020 թ. նոյեմբերի 20-ը, ժ. 23։59, էլ-փոստի [email protected] և [email protected] հասցեներով՝ պարտադիր նշելով հետևյալը.

– հեղինակի անունը և ազգանունը,

– կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար, էլ-փոստի հասցե),

– հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը),

– լրատվամիջոցի անվանումը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. 091 41 61 27; 060 27 50 36։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *