Հայաստանյան լրագրողները, ընդանրապես մամուլը բավական պասիվ է աշխարհի ամենաակտիվ սոցիալական ցանցերից մեկի՝ Twitter-ի օգտագործման հարցում։ Չնայած, որ շատ երկրներում հենց այս հարթակն է օգտագործվում տեղեկատվություն ստանալու եւ տարածելու համար, Հայաստանում այն շարունակում է իր դիրքը զիջել հիմնական ցանցերին, ինչպիսիք են Odnoklassniki-ն եւ Facebook-ը:
Մյուս կողմից՝ շատ հաճախ հենց Twitter-ի միջոցով տարածվող տեղեկատվությունն է հասանելի դառնում արտերկրում, քանի որ այս հարթակը, ի տարբերություն Facebook-ի, բաց է, գրառումները հասանելի են բոլորին, նույնիսկ նրանց, ով այս հարթակում գրանցված չէ, գրառումները նաեւ ինդեքսավորվում են փնտրող համակարգերի կողմից։
Այդ իսկ պատճառով Հայաստանում կարեւոր իրադարձություններին արտերկրից հետեւում են նաեւ Թվիթերի միջոցով, եւ ԶԼՄ-ները, ներկայություն ունենալով այս հարթակում, հնարավորություն են ստանում ավելի հասանելի դառնալ այն ընթերցողներին, որոնք իրենց արդեն ձեւավորված հիմնական կորիզը չեն կազմում։
Հայաստանյան լրատվամիջոցներից շատերը օգտագործում են Twitter։ Սակայն ճնշող մեծամասնությունը պարզ հեռարձակման մեթոդն է կիրառում, երբ լրահոսը ավտոմատ կերպով է տեղափոխվում է սոցիալական ցանց։ Միայն Panarmenian-ը, Radio Van-ն ու Epress.am-ն են ժամանակ առ ժամանակ այնպիսի գրառումներ անում, որոնցում երեւում է խմբագրական աշխատանքը։
Panarmenian-ն ու Epress.am-ը ժամանակին նույնիսկ հեշթեգեր (hashtag) էին օգտագործում, իսկ այսօր դրանք հայաստանյան ԶԼՄ-ների կողմից ընդանրապես չեն կիրառվում։
Բացի այդ՝ լրատվամիջոցներից շատերը օգտագործում են միայն մեկ լեզվով լրահոսի հեռարձակման հնարավորություն, իսկ մի մասը լեզուները խառնում է մեկ հոսքի մեջ։ ԶԼՄ-ների մեծամասնությունը իր կայքում հղում չի տեղադրում դեպի սեփական Twitter ալիքը, թեեւ ֆեյսբուքյան էջի վրա հղումը արդեն պարտադիր է դարձել։
Մյուսները հղումը տեղադրում են թվիթերյան միայն մեկ լեզվով լրահոսի վրա, չնայած որ տարբեր լեզուներով տարբերակներ ունեն (օրինակ՝ Panarmenian-ը, Tert-ը)։ Իսկ News.am-ը տարօրինակ օգտատեր ունի, որի հասցեն հենց կայքում է նշված։ Հղումը իսկապես ասում է, որ այս օգտատերը պատկանում է տվյալ կայքին, սակայն իրեն կոչում է “Constantine Amirakia”: Մարտ ամսին երկու օրվա ընթացքում հղումներ է տեղադրել դեպի զանազան կայքեր եւ լռել։
Ցանկում ներկայացված են հայաստանյան մի շարք առաջատար ԶԼՄ-ների թվիթերյան էջերը, դրանց գրառումների եւ ընթերցող օգտատերերի (հետեւողների) քանակը, նաեւ այն օգտատերերի թիվը, որոնց հետեւում են իրենք՝ լրատվամիջոցները (շատ դեպքերում սա մեխանիկական թիվ է, քանի որ լրատվամիջոցների խմբագիրները ոչ մի կերպ չեն արձագանքում այլ օգտատերերի գրառումներին)։
Բոլոր տվյալները տրված են հուլիսի 22 կեսօրի դրությամբ։ Ներկայացված է նաեւ ԶԼՄ-ների թվիթերյան էջերի վարկանիշը՝ ըստ Klout հարթակի, ինչը հիմնված է մյուս օգտատերերի կողմից արվող հղումների եւ մեջբերումների քանակի վրա, որը նույնպես ժամանակի ընթացքում փոփոխվում է։
1in.am – 90796 թվիթ, հետեւում է 336-ին, ունի 1648 ընթերցող, Klout վարկանիշը՝ 45
Առավոտ – 9756 թվիթ, հետեւում է 41-ին, ունի 327 ընթերցող, Klout վարկանիշը՝ 41
Tert.am – arm – 61 366 թվիթ, հետեւում է 1931-ին, ունի 4229 ընթերցող, Klout վարկանիշը՝ 39
Tert.am – rus – 32 715 թվիթ, հետեւում է 351-ին, ունի 590 ընթերցող, Klout վարկանիշը՝ 29
Tert.am – eng – 16726 թվիթ, հետեւում է 0-ի, ունի 239 ընթերցող, Klout վարկանիշը՝ 20
Ազատություն ռադիոկայան – 20 672 թվիթ, հետեւում է 31-ին, ունի 1323 ընթերցող, Klout վարկանիշը՝ 37
CivilNet – 5102 թվիթ, հետեւում է 397-ին, ունի 483 ընթերցող, Klout վարկանիշը՝ 32
Panarmenian Live – 15,511 թվիթ, հետեւում է 447-ին, ունի 941 ընթերցող, Klout վարկանիշը՝ 29
Panarmenian rus – 44 645 թվիթ, հետեւում է 4-ին, ունի 507 ընթերցող, Klout վարկանիշը՝ 22
Panarmenian am – 13 149 թվիթ, հետեւում է 6-ին, ունի 136 ընթերցող, Klout վարկանիշը՝ տվյալ չկա
A1+ – 36 490 թվիթ, հետեւում է 3-ին, ունի 718 ընթերցող, Klout վարկանիշը՝ 24
Lurer.com – 13880 թվիթ, հետեւում է 988-ին, ունի 861 ընթերցող, Klout վարկանիշը՝ 23
Radio Van – 10 080 թվիթ, հետեւում է 1794-ին, ունի 1806 ընթերցող, Klout վարկանիշը՝ 21
7 օր բլոգ– (տեղադրում է հղումներ ոչ միայն բլոգից, այլեւ ամբողջ լրատվականից) 27 769 թվիթ, հետեւում է 68-ին, ունի 756 ընթերցող, Klout վարկանիշը՝ 21
Epress.am – 15,661 թվիթ, հետեւում է 52-ին, ունի 468 ընթերցող, Klout վարկանիշը՝ 16
Новости-Армения – 4566 թվիթ, հետեւում է 148-ին, ունի 220 ընթերցող, Klout վարկանիշը՝ 16
Hetq.am – 361 թվիթ, հետեւում է 21-ին, ունի 32 ընթերցող, Klout վարկանիշը՝ 14
Arka Telecom – 2077 թվիթ, հետեւում է 950-ին, ունի 326 ընթերցող, Klout վարկանիշը՝ 12
Հրապարակ – 14511 թվիթ, հետեւում է 230-ին, ունի 389 ընթերցող, Klout վարկանիշը՝ 11
Mediamax – 2462 թվիթ, հետեւում է 0-ի, ունի 95 ընթերցող, Klout վարկանիշը՝ 10
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: