Ինչպես չգողանալ. ինտերնետից ֆոտոներ եւ վիդեոներ վերցնելու մասին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ինտերնետից լուսանկարների ներբեռնումը եւ դրանք ցանցային լրատվամիջոցներում հոդվածներն իլյուստրացնելու համար օգտագործելը գլոբալ խնդիր է: Այն առկա է ոչ միայն Հայաստանում: Շատ հաճախ լրագրողները խախտում են լուսանկարներ եւ տեսանյութեր ստեղծողների հեղինակային իրավունքները:

Ինչպե՞ս չգողանալ: Կան հեղինակներ, ովքեր դեմ չեն, որ ինտերնետում իրենց տեղադրած բովանդակությունը տարածվի: Նրանք իրենց լուսանկարների կամ տեսանյութերի համար ձեռք են բերում Creative Commons արտոնագրեր եւ դրանք տարածելու, առանց վերափոխումների, վերափոխումներով օգտագործելու, ոչ առեւտրային կամ առեւտրային  նպատակներով օգտագործելու իրավունքներ են տալիս ինտերնետի օգտագետերերին: Մնում է կարողանալ որոնել, գտնել Creative Commons-ով  արտոնագրված բովանդակությունը եւ այն օգտագործելիս տալ համապատասխան ակտիվ հղումները:

Բերենք օրինակներ:

Նկարներ google.com-ում:
Բացում ենք google-ի ընդլայնված որոնման էջը: Այստեղ որոնման բազմաթիվ ֆիլտրերի շարքում կա usage rights (օգտագործման իրավունքները) տողը: Այն սեղմենք եւ կբացվի Creative Commons արտոնագրով բովանդակության որոնման մի քանի հնարավորություն:

google-advanced

Ազատ տարածման համար, ազատ օգտագործման համար, ազատ օգտագործման համար առանց վերափոխումների, ազատ օգտագործման համար վերափոխումներով, ազատ կոմերցիոն օգտագործման համար: Որոնման համապատասխան ֆիլտրը կիրառելով կստանանք արդյունքներ, որոնք կարող ենք օգտագործել, իհարկե, արտոնագրի համապատասխան պայմանագրերը կատարելով:

Google-Advanced-Image-Search
Նկարներ flickr-ում:
Նկարների պահպանման եւ տարածման  flickr կայքում որոնման դաշտը վերեւի աջ մասում է: Մեզ անհրաժեշտ բանալի բառը որոնելով կստանանք  արդյունքների որոշակի քանակ: Շարունակենք ֆիլտրել: Որոնման դաշտի աջ կողմում գտնենք Ընդլայնված որոնման կոճակը եւ սեղմենք այն: Նոր բացված էջի ստորին հատվածում կտեսնենք  Creative Commons-ի լոգոն եւ հետագա որոնման ֆիլտրերը: 

 

Flickr-Advanced Search

Creative Commons-ի արտոնագրով լուսանկարներ որոնելու նշումն անելուց բացի կարող ենք խնդրել որոնման համակարգին, որ մեզ համար ֆիլտրի բովանդակությունը, որը կարելի է օգտագործել կոմերիցիոն նպատակով, ինչպես նաեւ կարելի է վերափոխել (տես նաեւ վիդեո ուղեցույցը):


Տեսանյութեր Youtube-ում
Youtube-ում տեսանյութերը եւս կարող են ստանալ  Creative Commons-ի արտոնագիր: Դրանք գտնելու համար որոնենք մեզ անհրաժեշտ բանալի բառը: Ստացված արդյունքների վերեւում կա Filter կոճակը: Այն սեղմելով կարող ենք նոր որոնում իրականացնել, ընտրելով Creative Commons արտոնագրով տեսանյութերի կոճակը:

youtube-filter

Տեսանյութեր Vimeo-ում:
Տեսանյութերի պահպանման եւ տարածման  Vimeo կայքը, ի տարբերություն Youtube-ի,  թույլ է տալիս ոչ միայն տարածել բովանդակությունը, այլեւ ներբեռնել այն: Այստեղ բանալի բառը գրելուց հետո եթե սեղմենք որոնման դաշտում, ներքեւում կակտիվանա ընդլայնված որոնման կոճակը: Այն սեղմելով կայքի աջ մասում կտեսնենք որոնման ֆիլտրերը: Այնտեղ Արտոնագիր բաժինն առաջարկում է որոնել Creative Commons  տարբեր արտոնագրեր ունեցող վիդեոնյութեր:vimeo1

CreativeCommons-ում նույնպես կարելի է արտոնագրված բովանդակություն որոնել: Կայքում սեղմելով Explore  կոճակի ներքո գտնվող «գտնել cc աշխատանքներ» կոճակը, հնարավորություն կստանանք տարբեր կայքերում ֆիլտրված որոնում իրականացնելու հնարավորություն: cc-screen

Եւ վերջում,  Creative Commons արտոնագրով լուսանկար գտնելն առաջին քայլն է: Այն օգտագործելու համար անհրաժեշտ է կատարել արտոնագրի պայմանները: Այնպես ինչպես արված է այս հոդվածի լուսանկարի դեպքում:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *