2020.04.21,

Նյուսրում

Հայտնի են Մարգարիտա Գրիգորյանին ու Պետրոս Ղազարյանին ժամանակավոր փոխարինողների անունները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Պետրոս Ղազարյանը լքել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը։ Աշխատանքից հեռացել է նաև հեռուստաընկերության ստեղծագործական պրոդյուսեր Վարդան Հակոբյանը: Այս մասին իր հայտարարության մեջ տեղեկացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:

Երեկ էլ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

«Խորհուրդն իր գնահատանքն է հայտնել Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար»,-ասվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարության մեջ։

Հանրայինում կադրային փոփոխությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 17-ին Հանրային հեռուստաընկերությունում տեսագրվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձարկումները  (հայտնի չէ, թե ում կողմից, քանի որ բաց կապուղով ազդանշանը հասանելի էր ութ տարբեր հեռուստաընկերություններին), դրանց հիման վրա պատրաստվեց վարչապետին ծաղրող տեսանյութ ու տարածվեց սոցիալական ցանցերով։

Սոցիալական ցանցերում պահանջում էին խստորեն պատժել կատարվածի համար մեղավոր անձանց, շրջանառվում էին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանի անունները:

Հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը

«Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշված է հայտարարությունում:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *