«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն փնտրում է մասնագետների, որոնք Հետք Մեդիա Գործարանում կդասավանդեն հետևյալ առարկաները՝
- հետաքննական լրագրություն,
- փաստերի ստուգում,
- տվյալների լրագրություն,
- տվյալների վիզուալացում,
- ֆոտոլրագրություն,
- վիդեոլրագրություն,
- մոբայլ լրագրություն,
- անիմացիա,
- էթիկա և մեդիա օրենսդրություն։
Տևողություն՝ մեկ ակադեմիական տարի (սեպտեմբեր 1, 2020 – մայիս 31, 2021)
Վայր՝ Երևան, Նալբանդյան 106/1, Հետք Մեդիա Գործարան
Աշխատանքային պարտականություններ՝
- Դասավանդվող առարկայի ուսումնական պլանի մշակում` ըստ Մեդիա Գործարանի ուսումնական ծրագրի,
- Շաբաթական երկու դասընթացի վարում (1 դասաժամը՝ 80 րոպե),
- Ուսանողների կատարած հանձնարարությունների ստուգում, գնահատում, անցկացում տվյալների բազա
- Մասնագիտական աջակցության տրամադրում ուսանողներին և Մեդիա Գործարանի շահառուներին՝ ըստ կարիքի և նախապես պայմանավորվածության,
- Հաշվետվության ներկայացում՝ ամսական կտրվածքով,
- Մասնակցություն Մեդիա Գործարանի աշխատանքային հանդիպումներին և ժողովներին,
- Համագործակցություն Մեդիա Գործարանի այլ դասախոսների և աշխատակիցների հետ՝ առարկաների փոխկապակցվածությունն ապահովելու համար,
- Շարունակական իրազեկվածություն ոլորտի նորարարությունների վերաբերյալ
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն (արտասահմանյան բուհերում սովորած կամ վերապատրաստված լինելը կդիտարկվի որպես առավելություն),
- Նյութը պարզ և հստակ բացատրելու կարողություն,
- Հետազոտական կարողություններ,
- Google G-Suite-ով (Google Classroom, Google Docs, Spreadsheets և այլն) աշխատելու պատրաստակամություն,
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն (այլ լեզվի իմացությունը ցանկալի է)
- Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն,
- Հաղորդակցվելու և թիմում աշխատելու պատրաստակամություն։
Ընտրություն՝
- նախնական դիմում-հայտերի ընտրություն,
- հարցազրույց,
- ուսուցման մեթոդի ցուցադրություն (թեկնածուներն ընտրող հանձնաժողովի համար վարելու են մոտ 15 րոպե տևողությամբ փորձնական դասընթաց՝ իրենց առարկայի շրջանակում),
- վերջնական ընտրություն և հաստատում։
Դիմելու կարգ՝
Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք լրացնել այս հայտը մինչև ս․թ․ մայիսի 20-ը ներառյալ։
Դիմումների ընդունման մեկնարկ՝ ապրիլի 20, 2020
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 20, 2020
Հետք Մեդիա Գործարանը կրթվել և ստեղծագործել սիրող անձանց համար համագործակցության վայր է, որտեղ ստեղծվում է նորարարական մեդիա արտադրանք։ Նախագծի նպատակն է մեդիայի, արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համատեղման միջոցով հայթայթել պատմությունը բազմակողմանիորեն, վերլուծված և ազդեցիկ պատմելու տարբերակներ։
Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: