Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում 2018-2021» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության ևբազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։

Մրցույթը կընդգրկի 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ն ընկածժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակը շնորհվելու է մասնագիտականհանձնաժողովի կողմից, որը դիտարկելու է Հայաստանում առկա կրոնական, ազգային և էթնիկփոքրամասնությունների հիմնահարցերին անդրադարձ կատարած աշխատանքները։

Ընտրված աշխատանքների հեղինակներին  շնորհվելու են մրցանակներ և հավաստագրեր։

Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը

Լրագրողական նյութը.

  1. կարող է լինել ցանկացած ձևաչափով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, մուլտիմեդիա, առցանց, ֆոտոպատմություն և այլն,
  2. պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2019 փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում,
  3. պետք է անդրադառնա ազգային և կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբերթեմաներին, այդ թվում՝ մշակույթին, սոցիալական հարցերին, տարբեր երկրներից տեղահանված և Հայաստանում ապաստան գտած փախստականների խնդիրներին, կենցաղին և այլն։
  4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ,
  5. պետք է հրապարակված լինի հայերեն լեզվով։

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2020 թվականի փետրվարի 3–ը։Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։ Հարցերի կամ տեխնիկական խնդիրների առկայության դեպքում խնդրում ենք գրել Անահիտ Խաչատրյանին հետևյալ հասցեով՝ [email protected] կամ զանգահարել +37410 251575 հեռախոսահամարով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *