Յություբն աշխարհի ամենամեծ վիդեո հարթակն է։ Այն նաև երկրորդ ամենաշատ այցելություններն ունեցող կայքն է համացանցում։ Օրական մոտ 5 միլիարդ տեսանյութ է դիտվում Յութուբում։ Այս տեսանյութերի մի մասը ժամանցային վիդեոներ են, խաղերի կամ անձնական տեսագրություններ կամ լրատվական հեռարձակումներ, բազմաթիվ են վլոգերը։ Տեսանյութերի մի մասն էլ կրթական, գիտական և ուսուցողական բնույթի են։
Յություբում տեսադասերի միջոցով հնարավոր է սովորել տարրական կենցաղային խնդիրներ լուծելու ամենապարզ եղանակները, զարգացնել օտար լեզուների իմացությունը, պատրաստվել որևէ քննության, ստանալ հոգեբանական կամ փիլիսոփայական բարդ հարցերի պատասխաններ՝ հնարավորին չափ մատչելի ձևով։
Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում քննարկում ենք գիտական, կրթական և ուսուցողական տեսնյութերը Յություբում, դրանք գտնելու եղանակները և որակյալ բովանդակությամբ տեսանյութեր դիտելու կարևորությունը։
Արեն Մելիքյան
Էպիզոդում հիշատակված աղբյուրների հղումներ՝
«Բուն TV» գիտամասնագիտական հեռուստատեսություն
«Բունուս» կրթական հարթակ
TEDx տեսանյութեր
«Արզամաս» մշակույթի պատմությանը նվիրված ռուսալեզու նախագիծ
«ՊոստՆաուկա» ռուսալեզու տեսադասերի կրթական հարթակ
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: