2012.04.15,

Նյուսրում

«Սյունյաց երկրի» էջերում քաղաքական գովազդի պակաս չկա

Սյունիքի ողջ մարզում տարածվող «Սյունյաց երկիր» թերթը իր էջերում քաղաքական գովազդին տեղ կհատկացնի։ Թերթը լույս է տեսնում 2003 թվականից սկսած եւ բոլոր տեղական եւ համապետական ընտրությունների ժամանակ քաղաքական գովազդ է ունեցել: 

«Սյունյաց երկիրը» տպագրվում է 2000 օրինակով եւ սփռվում է ամբողջ Սյունիքի մարզով: Խմբագրակազմը լուսաբանելու է մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ողջ ընթացքը` սկսած թեկնածուների առաջադրումից մինչեւ ընտրական գործընթացի ավարտը: Գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը ընտրական գործընթացի սկզբից հայտարարել էր, որ «Սյունյաց երկրի» էջերում կլինի բոլոր այն կուսակցությունների, համամասնական եւ մեծամասնական թեկնածուների գովազդը, ովքեր այդպիսի ցանկություն կհայտնեն: 

«Սյունյաց երկիրը» լուսաբանում է մարզի ոչ միայն հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքը, այլեւ քաղաքական բոլոր կարեւոր անցուդարձերը: Սա առաջին անգամը չէ, որ թերթը քաղաքական գովազդ է տալիս` խմբագրակազմը այդպիսի փորձ ունի դեռ նախորդ ընտրություններից: 

Գովազդային նյութերը համաձայն թերթի կանոնակարգի կտպագրվեն R նշանի տակ, սակայն դրանք կարող են չհամընկնել թերթի դիրքորոշման հետ: Մինչեւ մայիսի 6-ը թերթի խմբագրակազմը կաշխատի փոփոխված աշխատանքային գրաֆիկով` առանց հանգստյան օրերի: 

Քանի որ, արդեն մի քանի պատվեր կա եւ պետք է հասցնել դրանք կատարել համապատասխան ժամկետում, հնարավոր է նաեւ, որ գովազդային թերթերը տպագրվեն 2000 տպաքանակից ավել օրինակով, այնքան` ինչքան կցանկանան պատվիրատու թեկնածուները կամ կուսակցությունները: 

Առաջին գովազդային թերթը արդեն պատրաստ է: Սակայն պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք եւս։ Քաղաքական գովազդ «Սյունյաց երկրում» կլինի, սակայն հակաքարոզչական նյութեր թերթում չեն տպագրվի: 

Աղավնի Նավասարդյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *