MoTV հեռուստաընկերության բաժնեմասերի ամբողջ փաթեթը վաճառվել է «Նոր Հայաստան» ՓԲԸ-ին: Այս մասին Media.am-ին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Ըստ Տիգրան Հակոբյանի «Նոր Հայաստան» ՓԲԸ-ն պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին՝ Սարգսյան եղբայրներին:
2019-ի սկզբին MoTV-ին գնել էր Հ3 հեռուստաընկերությունը: MoTV-ի սեփականատերերը չցանկացան հայտնի դառնալ հանրությանը։ Նրանք փորձեցին եթերում նոր ձևաչափով աշխատել, ստեղծել հաղորդումներ, որոնք կարող են մրցակցել Յություբի, Ինստագրամի և այլ ցանցերի հայկական շուկայում եղած հաղորդումների հետ:
«Նոր Հայաստան» հեռուստաընկերության եթերը դեռ փորձնական է։ Եթերում շատ են ԱՄՆ-ում նկարահանված հայկական հեռուսասերիալները։ Հեռուստատեսությունն իր եթերում աշխատելու հնարավորության մասին հայտարարություն է հեռարձակում։
MoTV-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը դեռ չի մեկնաբանել հեռուստատեսության վաճառքի լուրը:
Ըստ պետական ռեգիստրի, «Նոր Հայաստան»-ը Հայաստանում գրանցվել է 2019-ի հուլիսի 1-ին:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: