2012.04.11,

Նյուսրում

Սյունիքի թերթերը նախընտրական շրջանում բաց կլինեն բոլոր թեկնածուների համար

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Սիսիանի ձայն» եւ «Որոտան» թերթերը հրապարակվում են ամիսը մեկ անգամ: Թերթերի խմբագիրները նախընտրական շրջանում պատրաստ են ավելացնել թողարկվող համարների քանակը եւ նույնիսկ հատուկ համարներով հանդես գալ:

«Որոտանի» խմբագիր Արեւհատ Ամիրյանի խոսքերով՝ եղել են թեկնածուներ, որ թերթին վճարովի հոդվածներ հրապարակելու նախնական ցանկություն են հայտնել:

«Մենք անկախ լրատվամիջոց ենք, Սիսիանում գիտեն մեր անկախ լինելու մասին: Մեր թերթի էջերը բաց են եւ՛ ընդդիմադիրների, եւ՛ իշխանության ներկայացուցիչների առջեւ»,- ասում է Արեւհատ Ամիրյանը:

Սիսիանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սիսիանի ձայն» ամսաթերթի էջերն էլ ազատ են բոլոր թեկնածուների համար: Թերթի պրոդյուսեր Արմեն Հովակիմյանն[[wysiwyg_imageupload:238:]] ասում է, որ պատվերի դեպքում թերթի էջերը վճարովի սկզբունքով ու առանց սահմանափակումների կգործեն Սյունիքի մարզում պատգամավորության բոլոր թեկնածուների համար: 

«Կլինեն անաչառ լուսաբանում եւ հավասար պայմաններ բոլոր դիմող թեկնածուների համար` անկախ կուսակցական պատկանելիությունից»- ասում է «Սիսիանի ձայն»-ի խմբագիր Սրբուհի Գրիգորյանը: Թերթը ներկայումս տպագրվում է 500 օրինակով:

Գորիսի «Կամք+» թերթը չի լուսաբանելու նախընտրական քարոզարշավը եւ վճարովի հոդվածներ չի տպագրելու: «Կամք+»-ը նախընտրական շրջանում հատուկ գունավոր համարների միջոցով պատմելու է Սյունիքի [[wysiwyg_imageupload:239:]]մարզում հասարակական կազմակերպությունների գործունեության մասին, ներկայացնելու է Սյունիքի մարզի թիվ 37 եւ թիվ 38 ընտրատարածքներում գրանցված թեկնածուների նախընտրական ծրագրերը: 

«Առաջին համարն արդեն տպագրվել է: Ներկայացրել ենք Սյունիքի մարզում հիմնական սոցիալական, տնտեսական խնդիրների մասին բնակիչների, ավագանիների անդամների կարծիքներն ու դիրքորոշումները»,- ասում է թերթի խմբագիր Աննա Դանիելյանը:

Գորիսի «Զանգեզուր» թերթը  լույս է տեսնում  1934 թվականից եւ տպագրվում է ամիսը 2 անգամ 1000 օրինակով: Թերթում պատրաստ են քարոզչական շրջանում վճարովի հոդվածներ հրապարակել, սակայն մեկ վերապահում ունեն՝ թեկնածուները իրար չպետք է վիրավորեն: «Կլինեն հավասար պայմաններ, թերթում հավասար տարածքներ կտրամադրվեն բոլոր թեկնածուներին եւ խտրականություն չի լինի, ամեն ինչ կլինի բաց եւ թափանցիկ: Թերթի համապատասխան էջերում կտեղադրվեն նրանց ինքնակենսագրականները, լուսանկարները, ծրագրերը եւ այլն, որպեսզի բնակչությունն իրազեկվի, թե ովքեր են մեր թեկնածուները»,- ասում է թերթի խմբագիր Գրետա Գրիգորյանը:

Մերի Սողոմոնյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *