Վերջերս հրապարակված լրատվական մեդիայի վիճակի հաշվետվությունը ցույց տվեց, որ նոր տեխնոլոգիաներն, իրոք, ստիպում են լրագրողներին քիչ միջոցներով հնարավորինս շատ բան անել:
Անցյալ շաբաթ տեղեկացանք, որ տպագիր արդյունաբերության գովազդից ստացվող շահույթն այս տարի նվազել է 7,3 %-ով եւ հասել ամենացածր ցուցանիշին սկսած 1984 թվականից: Ինչի հետևանքով՝ լուրերի բաժինները (newsroom) շարունակում են անկում ապրել:
Մինչդեռ ըստ Լրագրողների կատարելագործման ծրագրի հաշվետվության՝ լսարանի կարիքներն ու պահանջները շարունակում են աճել եւ ֆրագմենտավորվել:
Հաշվետվությունում ասվում է, որ սոցիալական մեդիան նորությունների կարեւոր հիմնաղբյուր է, բայց այն շարունակում է մնալ ավելի փոքր եւ լրացուցիչ միջոց նորությունների հայթայթման մեթոդների շարքում, ինչպես օրինակ՝ ուղղակիորեն լրատվական կայք մտնելը, վեբ ցանցում կամ ագրեգատորում որոնելը:
Սմարթֆոններ ու պլանշետներ ունեցող մարդիկ օգտագործում են դրանք որպես նորությունների սպառող, բայց նորություններ ստանալու համար շարունակում են օգտվել նաեւ իրենց լափթոփերից ու անձնական համակարգիչներից:
ՊԱՏԿԵՐ 1
Թվանշային նորությունների սպառողները համալրում են նորություններ սպառողների բանակը.
Դեսքթոփ/լափթոփ նորությունների սպառողների 34%-ը նորություններ է ստանում նաև սմարթֆոնից
Դեսքթոփ/լափթոփ նորությունների սպառողների 17% -ը նորություններ է ստանում նաև պլանշետից
Սմարթֆոնով նորություններ սպառողների 27%-ը նորություններ է ստանում նաև պլանշետից
5%-ը նորություններ է ստանում բոլոր երեքից
«Սպառողները հակված են նորություններ ստանալ առավել նոր ֆորմաների միջոցով եւ անգամ կարող են դրանք դարձնել լրատվության իրենց հիմնական աղբյուրը,-ասվում է հաշվետվությունում, – Բայց միեւնույն ժամանակ նրանք չեն հրաժարվում հին ձեւերից: Այսպիսով նրանց լրատվություն ստանալու փորձառությունն ընդլայնվում ու խորանում է»:
Լրատվական մեդիայի իրավիճակի մասին հաշվետվությունը հիմնված է նոր հարցման արդյունքների վրա, որոնք ներկայացնում են թե ինչպես են Ամերիկայի չափահաս քաղաքացիներն օգտագործում սոցիալական մեդիան եւ շարժական սարքերը նորություններ ստանալու համար:
Ահա այդ հարցման մի քանի արժեքավոր վիճակագրական տվյալներ՝ սոցիալական եւ շարժական ժուռնալիստիկայի մասին:
Ամերիկացիների մեծ մասն այսօր նորություններ է ստանում թվանշային սարքերից. առաջին շարքում են դեսքթոփ եւ լաբթոփ անձնական համակարգիչները, հարցվողների 70%-ը նորություններ է կարդում դրանցով: Բայց տարածում են ստանում նաեւ պլանշետներն ու սմարտֆոնները, ամերիկացիների 23%-ը լուրեր է ստանում դրանց միջոցով:
Չափահաս ամերիկացիների միայն 9%-ն է «շատ հաճախ» նորություններ ստանում սոցիալական լրատվամիջոցներից: Ինչպես գիտենք, սոցիալական ցանցային վեբ կայքերն ու շարժական ծրագրային հավելվածները թեւ շատ հանրահայտ են եւ լայն սպառում ունեն, բայց նորությունների հետ քիչ են առնչվում:
Նեղացնելով հարցման շրջանակը՝ կպարզենք, որ թվանշային ձեւաչափով լուրեր են ստանում սպառողների 52%-ը , որոնք նորություններ ստանալու համար «առնվազն երբեմն» օգտագործում են սոցիալական մեդիան:
Իհարկե, սոցիալական մեդիայի արժեքը չի կարելի չափել միայն լսարանի ծավալով. Սոցիալական մեդիան կարող է իմաստալից քննարկումների, ներգրավվածության եւ համագործակցություն մեջ ընդգրկել ժուռնալիստիկան, ինչը օգտակար է լրատվամիջոցի բոլոր ընթերցողների համար: Սոցիալական լրատվամիջոցներն այժմ զբաղեցնում են լրատվական կայքերի այցելության հոսքերի (տրաֆիկի) 9%-ը:
Նորությունների հայթայթման մյուս միջոցները բաշխված են հավասարաչափ: Միացյալ նահանգների չափահասների 36%-ը «շատ հաճախ» լուրեր ստանում է կոնկրետ լրատվական կայքից կամ այդ լրատվամիջոցի շարժական ծրագրային ապահովումից, 32% -ը՝ որոնման եղանակով, 29% -ը՝ կայքի կամ ծրագրային հավելվածների միջոցով:
ՊԱՏԿԵՐ 2
Լուրերի սպառումը թվանշային սարքերով
դեսքթոփ/լափթոփ համակարգիչ -70%
սմարթփոն – 51%
պլանշետ – 56 %
Facebook-ը նորությունների ավելի մեծ աղբյուր է, քան Twitter-ը եւ ընդգրկում է Twitter-ի լսարանի մեծ մասին: Ընդհանուր առմամբ, մարդկանց 7%-ը «շատ հաճախ» նորություններ է ստանում Facebook-ից, իսկ Twitter-ից՝ ընդամենը 3%: Եթե նվազեցնենք չափանիշը դեպի «ոչ այնքան հաճախ օգտվողների», ապա Facebook-ը կստանա լրացուցիչ 19%, այն դեպքում երբ Twitter-ին բաժին կընկնի հավելյալ 4 %:
Բացի այդ՝ Twitter-ից եկած նորությունների առաջարկ ստացողների 82%-ը օգտվում է նաեւ Facebook-ից եկած նորությունների առաջարկից:
Facebook-ի, ևաեւTwitter-ի օգտատերերը նորություններ են ստանում տարբեր ֆիլտրերից, Facebook-ի օգտատերերը հետեւում են իրենց հարազատների ու բարեկամների տարածած լինքերին, իսկ Twitter-ի օգտատերերը հետեւում են շատ ավելի լայն աղբյուրների հղումներին», – նշվում է հաշվետվության ամփոփման մեջ:
ՊԱՏԿԵՐ 3
Լուրեր Facebook–ում ընկերներից և ընտանիքի անդամներից
Facebook – ընկերներ/ընտանիք՝ 70%, լրատվական կայքեր/լրագրողներ՝ 13 %
Twitter – ընկերներ/ընտանիք՝ 36%, լրատվական կայքեր/լրագրողներ` 27 %
Սա միգուցե պայմանավորված է նրանով, որ սոցիալական մեդիայի օգտատերերը Twitter-ից ստացած բովանդակությունը համարում են ավելի բացառիկ (ունիկալ), քան Facebook-ինը:
ՊԱՏԿԵՐ 4
Twitter-ի նորություններն ավելի ունիկալ/յուրահատուկ4 են.
Facebook – մեծամասամբ5 ամենուր հանդիպող լուրեր 56%, մեծամասամբ ուրիշ տեղ չհանդիպող լուրեր՝ 34 %, մեծամասամբ խառը լուրեր` 3 %
Twitter – մեծամասամբ լուրեր, ամենուր հանդիպող լուրեր՝ 43%, մեծամասամբ ուրիշ տեղ չհանդիպող լուրեր՝ 39 %, մեծամասամբ խառը լուրեր ` 1 %Twitter-ից օգտվողները հիմնականում տղամարդիկ են, երիտասարդ (18-29) եւ ավելի կրթված, քան մյուսները հասարակությունում.
Ընդհանուր պատկերնն այսպիսին է. լրատվական ընկերութունները պետք է միաժամանակ վարեն գերազանց ինտերնետային կայք՝ օպտիմիզացված որոնման համակարգով, ագրեգացիոն համակարգով, ներգրավեն սոցիալական ցանցերը, տեղադրեն սմարթփոնի ու թաբլետները ծրագրերի հավելվածներ եւ այլն: Ոչ մի առանձին վերցրած լսարանի պլատֆորմ այնքան փոքր չէ, որպեսզի անտեսված լինի, և ոչ մեկն այնքան մեծ չէ, որ կուլ տա մյուսներին:
Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում
Հեղինակ՝ Ջեֆ Սոնդերման
Թարգմանությունը՝ Քրիստինա Հարությունյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: