«Լսիր ինձ հիմա»․ փոդքասթինգի ծրագրի մասնակցության մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը  հայտարարում է «Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագրի  երկրորդ փուլի մրցույթ։ Ընտրված մասնակիցները կստանան փոդքասթ (աուդիո բլոգ) ստեղծելու համար անհրաժեշտ գործիքներ  և գիտելիքներ․ ձայնագրման սարքավորումներ, համակարգիչ և խմբագրման ծրագիր․ 7-10 օրյա ճամբարի ընթացքում կմասնակցեն դասընթացների, կուսումնասիրեն  ձայնային ձևաչափերի առանձնահատկությունները, փոդքասթինգի պատմությունն ու զարգացման միտումները, կսովորեն սթորիթելինգի և սցենար ստեղծելու հիմունքները, կստանան հարցազրույց վարելու  հմտություններ, կստանան օգտակար օնլայն ռեսուսրների ցանկ, կծանոթանան փոդքասթների հարթակների առանձնահատկություններին և սեփական ալիքների առաջխաղացման հնարավորթյուններին։ Տեղացի և արտասահմանցի մասնագետները կշարունակեն օգնել փոդքասթերներին նաև արտադրության փուլում։

Ճամբարի ավարտից հետո ծրագրի մասնակիցները  հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները  դրամաշնորհային մրցույթի և ընտրվելու դեպքում կստանան դրամական աջակցություն՝ սեփական նախագծերն իրականացնելու համար: Մրցույթի պայմանները կներկայացվեն լրացուցիչ։

Ծրագրին կարող են մասնակցել.

  • լրագրողներ
  • բլոգերներ
  • ուսանողներ
  • քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը՝ մանրամասն պատասխանելով բոլոր հարցերին:

Ծրագրի մասնակիցներին ընտրելու է մասնագիտական հանձնաժողովը։ Առաջին փուլում այն գնահատելու է ներկայացված հայտերը, ապա հարցազրույցներ է անցկացնելու երկրորդ փուլ անցած դիմորդների հետ։ Հայտերի գնահատման չափանիշներն են․

  • առաջարկվող գաղափարի յուրահատկությունը,
  • թեմաների հանրային կարևորությունն ու թիրախային լսարանը,
  • դիմորդի հետաքրքրվածությունը փոդքասթ մեդիայով և  Հայաստանում փոդթասքի մշակույթի տարածմամբ,
  • նմանատիպ փորձի առկայությունը (պարտադիր չէ, սակայն հաշվի կառնվի)
  • անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն (դասընթացին մասնակցելու տեսակետից)։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019թ․ հոկտեմբերի 6-ն է։
Ուսումնական ճամբարը կանցկացվի Երևանից դուրս հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին։

Հարցերի դեպքում դիմել ծրագրի համակարգող Քնար Խուդոյանին՝ [email protected] էլ. հասցեով կամ 010 583620 (ներքին` 122) համարով:

Ծանոթագրություն․ Փոդքասթները աուդիոբլոգեր են, որոնք առանձնանում են իրենց տարածման և սպառման մեթոդներով: Փոդքասթ ալիքներին  կարելի է բաժանորդագրվել, ապա՝ ներբեռնել և լսել էպիզոդները՝ երբ ու որտեղ հարմար է։ Փոդքասթ ալիքը կամ բլոգը կարող է լինել ցանկացած թեմայով և ժանրով՝ սկսած լուրերից, մինչև հետաքննություն, հումորային սկետչ կամ ռադիոդրամա։ Մեդիա տեսաբանների խոսքով, փոդքասթները  ռադիոյի լավագույն ավանդույթների վերածնունդն են, դրանց առաձնահատկությունների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ կամ այստեղ։

Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *