2016.01.15,

Նյուսրում

ԶԼՄ-ները բլոգային եւ արտաբլոգային տիրույթներում

2005-2006 թվականներին քննարկում էին, թե բլոգերը սպառնում են «ոչնչացնել» զանգվածային լրատվամիջոցները՝ թերթերը, ամսագրերը: ԶԼՄ-ները վճարում էին նույն մետաղադրամով՝ հաճախ բացասաբար արձագանքելով «բլոգերի սպառնալիքներին»: Այսօր ԶԼՄ-բլոգ կապն արդեն կենսական փաստ է. ամերիկյան թոփ 100 թերթերից 95-ը բլոգեր ունեն: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ նույնպես բլոգ են վարում՝ այն լսարանի հետ շփման արդյունավետ միջոց համարելով: Որոշները դրա անհրաժեշտությունը չեն տեսնում եւ շարունակում են իրենց գործունեությունը ծավալել օֆլայն տիրույթում:

Հայկ Գեւորգյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու

 

Դժվար պայմաններում ենք աշխատում: Բլոգ պահելու համար լրացուցիչ աշխատակիցներ են անհրաժեշտ, իսկ մենք ամբողջությամբ ինքնաֆինանսովորմամբ ենք աշխատում, չենք կարող մեզ բլոգավար թույլ տալ: Եթե մեր լրագրողները գրեն, պիտի դրան ժամանակ տրամադրեն, իրենց աշխատանքը լավ չանեն: Ես մեր լրագրողներին աշխատանքային ժամերին թույլ չեմ տա զբաղվել կողմնակի գործերով, ինչպիսին բլոգն է, իսկ աշխատանքից հետո նրանք հոգնած կլինեն, այդ դեպքում բլոգի որակը կընկնի: Դեռ դրանով զբաղվելու իմաստ չեմ տեսնում:

Անդրանիկ Թեւանյան

7or.am կայքի խմբագիր

 

2 տարի առաջ բացել ենք 7 or.am-ի բլոգը, քանի որ բլոգն ավելի սերտ հաղորդակցության միջոց է, որտեղ կարող ես ստանալ ընթերցողների արձագանքները, կարծիքները: Բլոգի միջոցով քննարկումների ազատ դաշտ է ստեղծվում, որը, կարծում ենք, շատ արդյունավետ է ստացվում: Բլոգում հիմնականում կրկնվում են կայքէջում տեղադրված նյութերը: Կայքից տեղափոխում ենք այն վերլուծական նյութերը, հացրազրույցներն ու լուրերը, որոնք մեր կարծիքով հետաքրքիր են եւ կարող են քննարկում առաջացնել:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *