2012.02.27,

Նյուսրում

«Սոսիի» եթերում նոր թոք-շոու է հեռարձակվում

Սյունիքի մարզային «Սոսի»  հեռուստաընկերությունն հեռարձակում է նոր հաղորդաշար, որն իր ֆորմատով նորություն է հեռուստաընկերության մինչեւ այս հեռարձակած հաղորդումների մեջ:  «Թեմա» կոչվող հաղորդաշարում ոչ միայն քաղաքային, այլեւ մարզային խնդիրներն են: Հաղորդաշարը հեռարձակվում է չորեքշաբթի օրերին երեկոյան ժամերին, իսկ հաջորդ օրն արդեն հաղորդման կրկնությունն է լինում: 

«Թեման» թոք շոուի ժանրում է: Տաղավարում գլխավոր հյուրն է եւ հաղորդման եւս 12 մասնակիցներ, ովքեր լավ տեղյակ են քննարկվող թեմային եւ հնարավորություն ունեն սուր հարցադրումներ անել:

«Փորձել ենք այնպես անել, որ բնակչությունը մասնակցի հաղորդմանը: Մեր հեռուստաընկերության այլ հաղորդաշարերից մեկում ունենք զանգերի միջոցով հարցեր ուղղելու հնարավորություն: Հիմա էլ տաղավարում լսարանի մասնակցությունն ենք ապահովում», – ասում է «Սոսիի» տնօրեն Վահե Սարգսյանը:

«Թեմա»-ի տաղավարում հերթական հաղորդման հյուրերը Կապանի մարզադպրոցների տնօրեններն էին, մարզիկները եւ ոլորտով հետաքրքրված քաղաքացիները: Կապանցի Աշխենը[[wysiwyg_imageupload:202:]] սպորտով չի զբաղվում: Նա հեռուստաընկերության եթերում էր որպես ակտիվ կապանցի: «Ամենակերեւորը, որ հաղորդման շնորհիվ ինֆորմացվում ես,  նստում ու լսում ես եւ հնարավորություն ես ունենում տեղում առաջացած հարցերդ ուղղելու հյուրերին», – ասում է Աշխենը:

«Թեմա»-ի հեղինակները ձգտում են հյուրընկալել ոչ միայն կապանցի, այլ նաեւ գորիսեցի, մեղրեցի եւ սիսիանցի հյուրերի: Սյունիքը լեռնային շրջան է եւ հատկապես ձմռան ամիսներին երբեմն դժվար է հաղորդման մասնակիցներ ունենալ այլ քաղաքներից: Հեռավորության պատճառով  շատերը հրաժարվում են հասնել մարզկենտրոն:

Մարզային հեռուստաընկերությունն իր առանձնահատկություններն ունի: «Սոսիի» խմբագիր Արթուր Իսրայելյանն ասում է, որ երբեմն դժվար  է լինում հետաքրքիր մասնագետ կամ փորձագետ հրավիրել տաղավար: «Օրինակ, գազամատակարարման թեմայով հաղորդման ժամանակ քաղաքում չգտնվեց սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետ, ով կգար եթերի:    Նման մասնագետ մարզում ուղղակի չկա»,- ասում է Արթուր Իսրայելյանը:

«Սոսի»-ում հույս ունեն, որ եղանակների տաքացմանը զուգահեռ, երբ միջմարզային ճանապարհներով երթեւեկելը կհեշտանա, Հայաստանի այլ քաղաքից հյուրեր ունենալու հարցն էլ կլուծվի:

Մերի Սողոմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *