2011.01.19,

Նյուսրում

Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» նիստը հետաձգվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի դատական նիստը հետաձգվեց հայցվոր կողմի դատարան չներկայանալու պատճառով:

Օրաթերթն անցյալ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած 3 հրապարակումով հայտնել էր, որ Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերություններին:

Բացի այդ` Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում: Թերթը նաեւ գրել էր, թե իրականում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը:

Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչը նամակ է գրել «Ժամանակի» խմբագրությանը` նշելով, թե հիշյալ հրապարակումներում տեղ են գտել «ոչ ստույգ տեղեկություններ», եւ խնդրել է հերքել «փաստացի անճշտությունները»: Թերթը տպագրել է հերքումը, սակայն Քոչարյանները դիմել են Կենտրոնի դատարան: Նրանք 6 միլիոն դրամի փոխհատուցում են պահանջում «Ժամանակ» օրաթերթից՝ վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի համար:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *