Այս ուղեցույցը նախատեսված է բուհերի լրագրության ու հաղորդակցության բաժիններում տեղեկությունների ստուգման թեմայի դասավանդմանն աջակցելու համար: Այն առաջարկում է ութ թեմատիկ դասերից կազմված դասընթացի ծրագիր և դասավանդելու մեթոդական ուղեցույց։
Տեղեկությունները ստուգելն ու ճշգրտելը լրագրության հիմնական սկզբունքներից է, որ ավանդաբար դասավանդվում է բուհերում: Բայց դրա մեթոդները, գործիքները փոխվել են, ավելի ճիշտ՝ ընդարձակվել. տեղեկատվական դարաշրջանում լրագրողը հաճախ գործ է ունենում անանուն աղբյուրներից, կեղծ կայքերից ու օգտատերերից ստացված տեղեկությունների հետ, ստանում է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնց իսկությունը հնարավոր է պարզել միայն ժամանակակից թվային և օնլայն հարթակների, գործիքների օգնությամբ։
Ուղեցույցը գալիս է օգնելու դասախոսին՝ ավելի լավ պատկերացնելու թեման և ներկայացնելու այն ուսանողներին: Ուղեցույցը պատրաստվել է դասախոսների հետ համատեղ՝ հաշվի առնելով բուհերի ուսումնական ծրագրերի նրբությունները, տեխնիկական զինվածությունը, դասավանդման դժվարությունները և հնարավորությունները:
Հրաշալի է Ձեր կատարած աշխատանքը, ինձ շատ օգնեց անցկացնել իմ դասը՝ հագեցած ինֆորմացիայով ու լավագույն գործիքներով :
Կեցցես !!!
Շատ օգտակար էր իմ դասը նոր գործիքներով անցկացնելու համար:
Շնորհակալություն !!!
Շատ օգտակար էր իմ դասը նոր գործիքներով անցկացնելու համար:
Շնորհակալություն !!!