2018.11.08,

Նյուսրում

Գերմանիայում դատարանը խմբագրություններին ստիպել է լռել

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Գերմանա-հայկական ընկերության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել այն մասին, որ Բեռլինի շրջանային դատարանը Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ մեղադրական նյութեր հրապարակելու արգելք է սահմանել։

Դա տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։ Դատարանի արգելքը տարածվում է գերմանական Spiegel-Verlag թերթի և Mitteldeutschen Rundfunk լրատվամիջոցի նկատմամբ։

Արգելքը խախտելու դեպքում այս լրատվամիջոցները ստիպված կլինեն 250 հազար եվրոյի չափով տուգանք վճարել։ Դատարանի արգելքն անտեսելու դեպքերը կարող են հասցնել ընդհուպ մինչև 6 ամսվա ազատազրկման:

«Շպիգել» հանդեսը և «MDR» հեռուստառադիոընկերությունը հետաքննություն են հրապարակել, ըստ որի՝ Գերմանիայում հայկական հանցավոր խմբավորումներ են գործում։ Ամեն ինչ սկսվել է 2014 թվականին, երբ գերմանական Էրֆուրտ քաղաքում տեղի էր ունեցել հրաձգություն։ Որպես մաֆիայի հետ առնչություն ունեցող անձինք՝ նշվում են դեսպան Աշոտ Սմբատյանի, բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի եւ Կարո Մուրատի, վերջինիս եղբոր անունները։

Նկարահանվել է վավերագրական ֆիլմ «Exakt – Die Story. Paten in Deutschland» (Կնքահայրը Գերմանիայում) հաղորդման վրա, որը պետք է թողարկվեր երեկ՝ նոյեմբերի 7-ին։

Դեսպան Սմբատյանը, որը հերքում է իր առնչությունը որևէ հանցավոր խմբավորման, իր փաստաբանների միջոցով հայց է ներկայացրել դատարան, վերը նշված ԶԼՄ-ներից պահանջելով իր անունը չկապել խմբավորման հետ, չլինեն մեղադրող հրապարակումներ։ Տվյալ ֆիլմում նույնպես չպետք է լինեն մեղադրականներ Աշոտ Սմբատյանի մասին։
Գերմանա-հայկական ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ տպավորություն կա՝ հայկական մաֆիայի հարցերը լուծելու պատրվակով ուղղակի դեսպանի պաշտոնազրկման հարցը լուծել։ Ընկերակցությունը համարում է, որ ինչ որ մեկի մատը խառն է, եւ այդ ինչ որ մեկը կամ ուժերը նպատակ ունեն փչացնելու հայ-գերմանական հարաբերությունները, որտեղ Աշոտ Սմբատյանը դրական դերակատարում է ունեցել։

MDR-ն իր հերթին հայտարարություն է հրապարակել այն մասին, որ դատարանի որոշման պատճառով ֆիլմը եթեր չի հեռարձակվելու։ MDR-ի փաստաբան Դիրկ Կրեմերը հայտարարել է, որ արգելքի պատճառով, 30 րոպեանոց վավերագրական ֆիլմը պետք է վերամշակվի։

Ի դեպ, MDR-ի գերմանական լսարանը շատ դժգոհ է դատարանի այս որոշումից։ Լրատվամիջոցի հայտարարության ներքո բազմաթիվ մեկնաբանություններ կան, որոնցում դատապարտում են դատարանի որոշումը։

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *