Գրադարանում. Վասակ Դարբինյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հեղափոխությունից հետո լսարանը լրահոսին արձագանքում է բուռն ու հուզական, երբեմն վիրավորելով ու հայհոյելով, ինչն էլ լրատվամիջոցներին ավելի զգայուն է դարձնում:

Լրագրող Վասակ Դարբինյանը վստահ է, որ լսարանից նեղանալը ճիշտ կեցվածք չէ, մանավանդ, երբ բոլորն են մեդիայի կրող ու կարող են ցանկացած բան գրել սոցցանցերում:

«Արձագանքները չեն ուղորդվում իշխանությունների կողմից, այլ ինքնաբուխ են ծագում ու վկայում են հասարակության որակի մասին»,- ասում է նա:

Վարչապետն ասել էր, որ հիմա լրատվական դաշտն ավելի ազատ է, քան երբևէ: Վասակ Դարբինյանը ընկալում է այդ խոսքերը որպես ոչ այնքան վարչապետի, որքան լրագրողի դիտարկում.

«Հիմա մամուլն իրականում ազատ է, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ճնշվում է»:

Բայց ազատությունը հարաբերական ու բազմաշերտ վիճակ է: Այն կարող է վերածվել անտերության, երբեմն նաև հայհոյախոսության:

«Պիտի գոյություն ունենա վիրավորանք հանդուրժելու մի սահման, եթե մեկնաբանողն այն անցնում է ու իր գրառումը վերածվում է գռեհկության, ամբաստանության ու մերկապարանոց մեղադրանքի, մեկնաբանությունը կարող է ջնջվել»,- ասում է նա:

Դարակում

Ինչպե՞ս ստեղծել բացառապես հորինված տեքստերով կայք ու մարդկանց հույզերն օգտագործելով՝ գումար աշխատել։ Fake it to make it (Հորինիր, որ իրականացնես) խաղում կարելի է ընտրել կայքի անվանումը, դոմեյնը, դիզայնը, հետո պատճենել կեղծ հոդվածները, սոցիալական ցանցերում գնել կեղծ պրոֆայլներ, դրանով տարածել կեղծ հոդվածներ ու գումար աշխատել։

Խաղը ցույց է տալիս կեղծ լուրերի ինդուստրիան ներսից ու օգնում է մարդկանց միանգամից չհավատալ այն ամենին, ինչ նրանք տեսնում են սոցիալական մեդիայում։

 

Գեղամ Վարդանյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *