Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններին մասնակցող 12 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքից 9-նն են նախընտրական քարոզչության համար օգտագործելու մայրաքաղաքի տարբեր վայրերում գտնվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այդ վահանակների վերաբերյալ տեղեկությունները։
9 կուսակցություններից և դաշինքներից ամենաշատ վահանակները կունենա «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 112: Հայ հեղափոխական դաշնակցությունը կունենա 107, «Լույս» դաշինքը՝ 105, «Երկիր ծիրանի»-ն՝ 57, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 23, «Երևանցիներ» դաշինքը՝ 19, «Օրինաց երկիր»-ը՝ 8, «Ժառանգություն»-ը՝ 7 և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ 4 վահանակներ։
Գովազդային այս վահանակներում տեղադրված պաստառներում կբացակայեն «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքն ու «Ժողովրդավարական ուղի» և «Հայք» կուսակցությունների քարոզչական նյութերը։
Գովազդային վահանակների արժեքը 1 ամսվա համար կազմում է 36 հազարից դրամից 1 մլն 80 հազար դրամ:
Ամենաթանկարժեք՝ 1 մլն 80 հազար դրամանոց 3 վահանակները կօգտագործեն «Իմ քայլը», ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Մյուս թանկարժեք՝ 1 մլն 36 հազար դրամանոց վահանակը նույնպես կլինի ՀՅԴ-ինը:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: