Տվյալների լրագրությամբ հետաքրքրված լրագրողները, հաղորդակցության մասնագետները, ակտիվիստները հնարավորություն ունեն դիմել ForSet դասընթացին:
Ծրագրի տևողությունը մեկ տարի է, որի ընաթացում մասնակիցները կկարողանան զարգացնել իրեն հմտությունները տվյալների հավաքագրման, վերլուծության, տվյալների վրա հիմնված դիզայնի և պատմություն ստեղծելու համար: Ընտրվելու դեպքում նրանք պարտավորություն կունենալ հետազոտել, առանձնացնել որոշակի տվյալներ, ստեղծել բազա և պատրաստել տվյալների մասին պատմող չորս աշխատանքներ:
Յուրաքանչյուր մասնակից կունենա իր մենթորը ForSet թիմից, ով օգնի զարգացնել պատմությունները: Ծրագրի իրականացման վայրը Վրաստանն է, տևողությունը երեք շաբաթ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Կարևոր է անգլերենի գերազանց իմացությունը: Դիմումների ընդունման վարջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 10-ն է: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: